Դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին եւ դատապարտեց տուգանքի 400 հազար դրամի չափով։

0
221

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանուն դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։

Դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին եւ դատապարտեց տուգանքի 400 հազար դրամի չափով։

Վազգեն Մանուկյանի շահերի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդեւանյանը հայտնեցին, որ կբողոքարկեն դատավճիռը։

Պաշտպանները պահանջում են արդարացման դատավճիռ։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։