Խորապես ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը․ Վազգեն Մանուկյան

0
402

Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ։ Ցավակցական հեռագրում ասված է․

Իրանը Հայաստանի միակ հարևանն է, որի հետ ունենք հազարավոր տարիների պատմություն՝ պատերազմի տարիներ, խաղաղության տարիներ, որոնց ընթացքում իրարից և՛ սովորել ենք, և՛ իրար շատ բան ենք տվել, և՛ իրար օգնել։

Գնահատելի է Իրանի դիրքորոշումն այն դավադրության վերաբերյալ, որ կազմակերպվել է մեր ժողովրդի ու պետության դեմ։

Այժմ մենք մի ժամանակաշրջանում ենք, երբ Իրանն ու Հայաստանն ունեն բազմաթիվ անվտանգային ընդհանուր շահեր, և շատ կարևոր է, որ մեր երկու երկրների հարաբերությունները լինեն ամուր ու վստահելի։

Նախօրեին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, որին զոհ գնացին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու մյուս պաշտոնյաները, ցնցող է և մտահոգիչ։

Խորապես ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը։