Այդ խայտառակ միջադեպի համար Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անձամբ պաշտոնապես ներողություն խնդրել Վեհափառից և եկեղեցուց

0
151

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ դաժանությամբ, արժանապատվությունը նսեմացնող, ատելության ու վիրավորանքի խոսքով ուղեկցվող անհամաչափ գործողությունները ցույց են տալիս, որ մեր երկիրն արդեն դարձել է ոստիկանապետություն։

Չեն գործում ոչ միայն օրենքն ու օրինականությունը, այլև բարոյական, ազգային, մարդկային նորմերն ու արժեքները։

Իշխանությունը պահելու համար մի շարք երկրներ գնացել և փորձում են գնալ այդ ճանապարհով, բայց այսօր՝ այժմյան աշխարհում, նման պետություների ռեժիմները դատապարտված են կործանման։ Ի վերջո դա խնդիր է առաջացնելու թե՛ պետության ներսում և թե՛ արտաքին աշխարհի հետ։

Նախօրեին Սարդարապատի հուշահամալիրի մոտ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր հայրերի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացրած գործողություններն աննախադեպ էին: Դա հետևանքն է այն ճանապարհի, որով ընթանում է այս իշխանությունը, ինչը չի կարող չապականել նաև ոստիկանական համակարգը: