Մանկություն ու պատանեկություն

0
37

Վազգեն Մանուկյանը ծնվել է 1946 թվականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ Մոկսից Երևան գաղթած Մանուկյանների ընտանիքում։ Հայրը՝ Միքայել Մանուկի Մանուկյանը  ֆիզմաթ. գիտությունների դոկտոր էր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր։ Մայրը՝ Աստղիկ Հմայակի Հակոբյանը, ծնվել է Գյումրիում, նույնպես ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆալուլտետը:

Վազգեն Մանուկյանը էքստեռն կարգով ավարտել է Երևանի Ա. Չեխովի անվան դպրոցը։ 1963-1968 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկամաթեմատիկական ֆալուլտետում, 1966-1967 թվականներին ուսումը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանում: 1967 թվականին ապրիլի 24-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև ցույց կազմակերպելու պատճառով ստիպված է եղել թողնել Մոսկվայի համալսարանը և վերադառնալ Երևան: 1969-1972 թվականներին սովորել է՝ ԽՍՀՄ ակադեմիայի Նովոսիբիրսկի բաժանմունքի ասպիրանտուրայում։

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, դոցենտ, մի շարք գիտական հոդվածների հեղինակ.1972-1990 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում։