Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, բայց պшտերազմ է հայտարարում Ռուսաստանին. Վազգեն Մանուկյան

0
404

Նիկոլ Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, բայց պատերազմ է հայտարարում Ռուսաստանին, բա հիմա՞ր չէ այդ մարդը:

Այս մասին Ազգային կոմիտեի հրավիրած հանրահավաքին իր ելույթում նշեց կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը:

Վերջինս ասաց, թե շատերը մտավախություն ունեն, որ Հայաստանում էլ իշխանափոխության դեպքում պատերազմ կլինի, ինչպես՝ Արցախում: Սակայն, ըստ քաղաքական գործչի, իրականությունն այլ է:

«Ասում են՝ Նիկոլին փոխենք պատերազմ կլինի: Իրականությունն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը տող առ տող գիտեն մեզ հետ ինչ են անելու, և եթե Նիկոլին չփոխենք դա անելու են: Ալիևն ու Էրդողանը գրատախտակի վրա գրել են՝ ինչ են անելու, հիմա այդ տողերը ջնջում են: Արդեն ջնջել են Արցախի հարցը, որը լուծել են: Սա պայքար է հայ ժողովրդի, Հայաստանի լինել- չլինելու համար և մեխի գլուխը Փաշինյանն է: Կան գործողություններ, որոնք աշխարհից են կախված, կան նաև, որ մեզանից են կախված, այդ մեխի գլուխը պետք է դեն գցենք»,-շեշտեց Մանուկյանը:

Նա բանակին կոչ արեց ոտքի կանգնել իշխանափոխության հարցում՝ նշելով, որ վաղը ավելի շատ արյուն կարող են թափել։