ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը

0
13
ԱԺՄ

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը

Դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի հարձակումը, որը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

Իրանն ու Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող հարևաններ են, որոնք անցել են բազմաթիվ փորձությունների միջով և կերտել ամուր բարեկամություն։

Այս ծանր պահին մեր զորակցությունն ենք հայտնում Իրանին ու Իրանի ժողովրդին՝ հույս ունենալով, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կլինի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճակատում։

14․06․2025թ․