Գագիկ Եգանյանը Հայաստանի նորանկախ պետության ամենաօրինակելի գործիչներից էր․ Վազգեն Մանուկյան

0
3
(09 декабря 2020). Еревaн

Վազգեն Մանուկյանը ցավակցություն է հայտնել Գագիկ Եգանյանի մահվան կապակցությամբ։

«Գագիկ Եգանյանը Հայաստանի նորանկախ պետության ամենաօրինակելի գործիչներից էր՝ իր գործի լավագույն գիտակ, բազմակողմանի զարգացած անհատ, հայրենասեր քաղաքացի և պարկեշտ մարդ։

Անցումային շրջանում զբաղեցնելով առանցքային պաշտոններ՝ նա բարձր պրոֆեսիոնալիզմի, համակարգային մտածողության, աշխարհի միտումներին տիրապետելու և իր երկրին ծառայելու ձգտման շնորհիվ կայացրել ու զարգացրել է մեր պետական ինստիտուտները, հատկապես այն ոլորտները, որոնք ղեկավարել է։

Նրա երազանքն էր տեսնել ամուր պետություն և առաջադեմ ու բարեկեցիկ հասարակություն։

Պետական համակարգում ղեկավարի, պաշտոնյայի նշաձողը պետք է լինեն Գագիկ Եգանյանի պես գործիչները։ Այդ դեպքում միայն մեր պետությունը կկայանա ու կհզորանա։

Խորապես ցավակցում եմ Եգանյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին»։