Ես չգիտեմ վաղը ճակատագիրը ինձ ինչ կտա, բայց նպատակը մնալու է նույնը. այդ նպատակն է տեսնել մի հզոր հայկական պետություն և միացյալ հայություն, որը ամբողջ իր կառուցվածքներով որպես կազմակերպված ազգ կարողանում է էապես ազդել համաշխարհային քաղաքակրթության վրա: Եվ նա ոչ թե մտածում է իր գոյատևման, այլ մտածում է իր հզորանալու մասին, ազդում է ուրիշների վրա և իր հզորությունից ելնելով արդեն սիրում է մյուսներին, որովհետև սիրել կարող է միայն հզորը:
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի 1991թ.-ի ասուլիսից: