Զորի Բալայանը Արցախյան շարժման ակտիվ կազմակերպիչներից էր, որի կյանքի ուղին մինչև վերջ շաղկապված էր Արցախին ու Արցախի ժողովրդին․ Վազգեն Մանուկյան

0
4
(09 декабря 2020). Еревaн

Վազգեն Մանուկյանը ցավակցական հեղագիր է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ։

«Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանը։ Նա Արցախյան շարժման ակտիվ կազմակերպիչներից էր, որի կյանքի ուղին մինչև վերջ շաղկապված էր Արցախին ու Արցախի ժողովրդին։

Զորի Բալայանը թողել է նաև հարուստ գրական ժառանգություն, որտեղ առանցքային տեղ ունեն Արցախյան պայքարի ու ազգային ինքնության թեմաները։

Խորապես ցավակցում եմ անվանի գործչի ընտանիքին ու մերձավորներին»։