ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
Ի սրտե շնորհավորում եմ Վազգեն Մանուկյանի ծնունդը` իսկական հայի, պետական գործիչի, ազգայնականի և իմ բարեկամի։Վազգեն Մանուկյանը կանգնած է եղել Ղարաբաղյան շարժման ակունքներում և ի պաշտոնե, և կոչումով որտեղ էլ նա եղել է` միշտ բարձր է պահել Հայկյան Հայի անունն ու պատիվը։ Հատկանշական է նրա գործունեությունը ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնում։Ղարաբաղի ազատագրման համար մղվող պայքարում, երբ ճակատը հղի էր հրեշավոր վտանգներով , առանձին, առանձին կռվող ջոկատները հյուծված էին և հուսալքված, Վազգեն Մանուկյանը եղավ այն ոժը, ով կարողաղավ համխմբել ազատամարտիկներին, ցաքուցրիվ ազգային ուժերին` հիմք դնելով Հայոց բանակին` կռելով այդ պատերազմում առաջին հաղթանակը։ Այո, առաջին հաղթանակը…
ՀԱՅԵՐ, ԴԱ ՄԻ ՄՈՌԱՑԵՔ…
Սիրեիլ Վազգեն, կրկին ու կրկին շնորհավորում եմ ազգանվեր ծնունդդ և նույնքան սիրելի Վարդուհու կողակցությամբ քեզ երկար տարիների առողջ և բեղմնավոր կյանք եմ ցանկանում։






![mediamax.am․[Շարժում 1988/25]. Վազգեն Մանուկյան` իմ ընտրած ուղին իդեալիզմի գերագույն աստիճանն էր](https://vazgenmanukyan.am/wp-content/uploads/2021/05/797-3-218x150.jpg)