Հայաստանը լավ զինվորի կարիք չունի, շատ կան, Հայաստանը լավ քաղաքական գործչի կարիք ունի։

0
38
Այսօր Արցախի ազատագրման հաղթանակների պաշտպանության նախարար, Հայաստանի 3-րդ Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի ծնունդն է։
Ծնունդները երբեմն շատ կարևոր ու շրջադարձային են լինում ազգերի ու մարդկության համար, ու նրանց միջոցով են սովորական ազգերը վերածվում կարևորի, ունենում համաշխարհային նշանակություն։
Եվ ինչպես հաղթանակած անձն է լինում ինքնաբավ, ինքնավստահ ու հաջողակ, այնպես էլ այն անձը, որը նպաստում է ազգային հաղթանակներին, ինքնավստահություն ու ինքնաբավություն է փոխանցում այդ ազգին պատկանող յուրաքանչյուր մարդուն։
Արդեն ապացուցվել է, որ արդար ու հմուտների կառավարման պարագայում հնարավոր է քչով հաղթել շատին, ու թշնամուն ոչ միայն Կապանի մատույցներից դուրս շպրտել, այլև Մռավից՝ էն կողմ։
Մնում է, որ ապացուցվի, որ քաղաքականության մեջ ամենակարևորը ազնվությունն է, շիտակությունն ու արդարությունը, որ դա է քաղաքական գործչի հաջողության հասնելու միակ բանալին,
ու հենց սա էլ մաղթում եմ կնքահորս, որ վաղ, թե ուշ ապացուցվի, որ անազնվությունը, քցոցին, խաբեությունը վախճանն է ցանկացած քաղաքական գործչի։
Այս ապացույցը անպայման կբերի հայերի ազատությունների ու իրավունքների ամուր պաշտպանությանը լինի Արցախում, Վանում, թե Մարսի վրա, ինչից հետո հայերը կկարողանան օժանդակություն ցույց տալ այլ ազգերին։
Հայաստանը լավ զինվորի կարիք չունի, շատ կան, Հայաստանը լավ քաղաքական գործչի կարիք ունի։