Ս․թ․ մայիսի 24-ին՝ ժամը 12։30-ին, տեղի կունենա «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության (ԱԺՄ) համագումարը։
Համագումարի օրակարգում հետևյալ հարցերն են․
1․ ՀՀ քաղաքական իրավիճակի գնահատում և կուսակցության հետագա գործունեության հստակեցում։
2․ Նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում։
3․ Մշտապես գործող ղեկավար մարմինների՝ կուսակցության վարչության, կուսակցության նախագահի, ինչպես նաև կուսակցության վերահսկող մարմնի՝ վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն։
(Համագումարի անցկացման վայրը՝ «Անի պլազա», «Նաիրի» սրահ, հասցե՝ Սայաթ-Նովա 19)։