Մանուկյանի կարծիքով՝ հայ սպաներն ու զինվորները լավագույնն են, և կարելի էր բեկում մտցնել 44-օրյա պատերազմի մեջ, եթե կայացվեին համարձակ որոշումներ

0
387


«Հանուն երկրի՝ ցանկացած ուժի հետ կարելի է համագործակցել, բայց ես հույսս դրա վրա չեմ դրել։ Ես ավելի կողմնակիցը կլինեմ, որ մի երիտասարդ ուժ ձևավորվի: Ուղղակի զարմանալի է՝ գաղափարներ, հանուն որոնց երիտասարդությունը կգնա բարիկադների, այսօր չկան»,-հունվարի 28-ին ՀՅԴ երիտասարդական կառույցի կազմակերպած հանդիպման ժամանակ ասաց Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ այդ ոգևորությունը գուցե չկա, քանի որ 44-օրյա պատերազմի ցնցումը շատ մեծ էր։
«44 օր սուտ էին ասում․ մարդկանց տրամադրությունը բարձրացրեցին-բարձրացրեցին ու շպրտեցին։ Երևի պետք է ժամանակ անցնի, որ մարդիկ այդ վիճակից դուրս գան»։
Մանուկյանի կարծիքով՝ հայ սպաներն ու զինվորները լավագույնն են, և կարելի էր բեկում մտցնել 44-օրյա պատերազմի մեջ, եթե կայացվեին համարձակ որոշումներ։
Դուք չեք պատկերացնում մեր բանակը որքան լավն է: Հիշում եմ, երբ դեռ Լեո էի կարդում` Անիի անկումից հետո ամբողջ արևելքում փնտրում էին հայ զինվոր, հայ սպա, որովհետև` լավագույնն են հայերը, շատ լավ զինվորներ են, հատկապես արցախցիները, վերջապես այդքան մարշալ են տվել: Ես տեսել եմ պատերազմի ժամանակ ինչի են ընդունակ: Մենք հանգիստ կարող էինք հաղթել: Թուրքիայի ֆակտորն էլ նշանակություն չունի:
Վերջիվերջո էն փոքր Վիետնամը Ամերիկային հաղթեց: Ճիշտ է, Խորհրդային միությունը և Չինաստանը օգնում էին Վիետնամին, բայց ե՞րբ սկսեցին օգնել, երբ Վիետնամը մի համարձակ քայլ կատարեց, դիմացավ։Չնաստանն ու Սովետական միությունը հասկացան, որ իրենց պետք է օգնել: Մենք կարող էինք այդ վիճակում լինել: Երբ պատերազմի ավարտին երկու շաբաթ էր մնացել` ես գրեցի, որ կարելի է բեկում մտցնել: Ես համոզված էի:
Նոյեմբերի 8-ին ես զանգեցի Ռոբերտին ու ասացի, որ առաջին անգամն է, որ իմ տրամադրյթյունը բարձրացել է, որովհետև հետևում էի իրավիճակին և տեսնում էի, որ Ադրբեջանը սպառվել է, եթե մենք երկու օր էլ դիմանանք` իրենց կհաղթենք: Հաջորդ օրը ստորագրվեց այդ պայմանագիրը:
Ադրբեջանը լավագույն առևտուրը արեց: Իրենք շատ զոհ են տվել ու Ադրբեջանում դա առաջացնում էր մեծ զայրույթ իշխանության նկատմամբ: Մերոնք ավելի հեշտ են տանում դա քան ադրբեջանցիները: Ոնց ասեմ, իրենք ավելի փափլիկ ժողովուրդ են, ինչ ասեմ, բայց մենք ավելի հերոս, ավելի մարտական ժողովուրդ ենք: Ու սենց ժողովրդին կոտրելը…
Մանրամասները՝ տեսանյութում։