Նիկոլ Փաշինյանի օրոք անցկացված ընտրությունները կատաստրոֆա են. Վազգեն Մանուկյան. NEWS.am

0
422

«Հայրենիքի փրկության շարժումը» այդ առիթով դեռ քննարկում չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչպետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ:

«Ես դեռ օրեր առաջ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք անցկացված ընտրությունները կատաստրոֆա են Հայաստանի համար: Եթե հանկարծ անկացնի ընտրություններ, որովհետեւ իր հայտարարելը դեռ չի նշանակում, որ կանցկացնի, եթե նման բան լինի, ես ոչ մի դեպքում չեմ մասնակցի: Բայց պետք է ամեն ինչ անել, որ այդպիսի ընտրություններ տեղի չունենան: Մինչեւ Նիկոլ Փաշինյանն այդտեղից դուրս չգա եւ մինչեւ ոչ իր թիմից մի հատ նորմալ մարդ չլինի, ընտրությունների չի կարելի գնալ: Ու ես գտնում եմ, որ ինչ-որ ժամանակ պետք է անցնի անպայման, որովհետեւ այս պայմաններում ընտրություններ անցկացնել չի կարելի»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը հավելեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, բայց իշխանությունը մնա իրենց թիմի ձեռքում, ոչ մի դեպքում ընտրություններ կազմակերպել չի կարելի. «Իսկ եթե ինքն է, ապա առավել ևս չի կարելի»: