Ուզում եմ շնորհավորել Հայաստանի նորանկախ պատմության ամենասկզբունքային, ամենալայնախոհ, մարդկային ամենաբարձր հատկանիշներով օժտված, ամենաարագ մտածող, ամենահեռատես ու ԱՄԵՆԱԱԶԳԱՅԻՆ գործչի ծննդյան օրը

0
1
Վազգեն Մանուկյանը չի սիրում պաթոս ու վերամբարձ խոսքեր, ուստի երբեք իր ծննդյան օրը հրապարակային շնորհավորանք չեմ հղել։
Այսօր բացառություն է․ ուզում եմ շնորհավորել Հայաստանի նորանկախ պատմության ամենասկզբունքային, ամենալայնախոհ, մարդկային ամենաբարձր հատկանիշներով օժտված, ամենաարագ մտածող, ամենահեռատես ու ԱՄԵՆԱԱԶԳԱՅԻՆ գործչի ծննդյան օրը։
Մարդ, որն ամբիցիոզ նշաձող սահմանեց մեր ժողովրդի համար ու իր ողջ կյանքը նվիրեց այդ գործին։
Մեր ժողովուրդը բախտ ունեցավ նրա առաջնորդությամբ կերտել Անկախ Հայաստան։ Ցավոք, բախտ չունեցավ նրա առաջնորդությամբ կապիտալիցազնել այդ անկախությունը ու կառուցել մեր երազանքների երկիրը։ Հիմա արդեն պարզ է, թե ինչու՝ Ազգային գործիչը թիրախ է մեր թշնամիների համար։
Բայց Վազգեն Մանուկյանի գաղափախարոսությունն այնքան խոր նստվածք է թողել ու թողնելու հայ ժողովրդի պատմության մեջ, որ մի օր իրականություն է դառնալու համաշխարհային ազգն՝ իր անկախ և ուժեղ պետությամբ, ազգ, որի հետ հաշվի է նստելու ողջ աշխարհը։