Պատահական չէր, որ Պաշտպանության նախարար եղած ժամանակահատվածում հենց Արմեն Դուլյանին էի վստահել լրատվական դաշտի հետ աշխատանքի պատասխանատվությունը

0
20
Кандидат оппозиции на пост премьер-министра переходного правительства, экс-премьер Вазген Манукян (09 декабря 2020). Еревaн

Արմեն Դուլյանը յուրահատուկ լրագրող էր, ուներ ի՛ր ձեռագիրը, ի՛ր միտքն ու խոսքը՝ երբեմն շատ սուր ու անկեղծ, երբեմն հումորով, բայց միշտ պրոֆեսիոնալ, հավասարակշռված ու սկզբունքային։ Պատահական չէր, որ Պաշտպանության նախարար եղած ժամանակահատվածում հենց Արմեն Դուլյանին էի վստահել լրատվական դաշտի հետ աշխատանքի պատասխանատվությունը, և նա փայլուն էր կատարում այդ գործը։ Արմենի հետ նաև ջերմ ընկերական ու ընտանեկան կապեր կան, և ես նրան միշտ կհիշեմ՝ որպես չափազանց ազնիվ, անշահախնդիր ու ինքնատիպ մարդ, որի բացակայությունը, ցավոք, միշտ կզգանք։ Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին, գործընկերներին։ Վազգեն Մանուկյան