Ռուսաստանի շահերը ճանաչելով, նա պետք է որ չհամաձայնի վաշինգտոնյան տարբերակին. Վազգեն Մանուկյան

0
346
Վազգեն Մանուկյան

Պուտինն Արցախի հարցի վերաբերյալ մի բան ասաց, որը այս կամ այն ձեւով հնչել էր, շատ նորություն չէր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե իրենք ՀՀ-ին առաջարկել են վերադարձնել 5 շրջան, սակայն Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով:

«Այսինքն մնում է այն հին վիճակը, բոլոր բանակցությունների ժամանակ գնում էր «տարածքներ Արցախի անկախության ճանաչման դիմաց» սկզբունքով: Հիմա իր անդրադառնալը նաեւ այն էր նշանակում, որ համաձայնագրի ռուսական ծրագրում նշվում է, որ Արցախի հարցն այժմ չի քննարկվում, դրվում է հետ: Դա ցույց է տալիս, որ ՌԴ-ն չի հրաժարվում հետագայում այդ հարցի քննարկումից, որը ես համարում եմ դրական»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Ռուսաստանն առաջարկի Վաշինգտոնյան փաստաթղթից տարբերվող այլ փաստաթուղթ, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ես ենթադրություններ չեմ անում: Դիրքորոշումները պարզ են. եթե դուք խորոնաք ԱՄՆ-ի շահերի եւ Ռուսաստանի շահերի մեջ, այդ շահերը ճանաչելով պետք է որ Ռուսաստանը չհամաձայնի վաշինգտոնյան տարբերակին»: