Վահանի մեջ տեսնում էի երեք ձող, դրանք իրար հետ կապ չունեին․ «Մեկն՝ ազգային ձողն էր, մեկը՝ ազատության գաղափարը, մյուսը՝ արդարությունը.Վազգեն Մանուկյան

0
335

«Վահանը քաղաքական գործիչ էր։ Այո, շատ լավ գրականագետ էր, բայց քաղաքական գործիչ էր, իր բոլոր գրածների մեջ կա իր գաղափարը»,-ասում է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։ Նկարագրում է՝  Վահանի մեջ տեսնում էի երեք ձող, դրանք իրար հետ կապ չունեին․ «Մեկն՝ ազգային ձողն էր, մեկը՝ ազատության գաղափարը, մյուսը՝ արդարությունը։

Իր կյանքի տարբեր հատվածներում այդ ձողերն ավելի դոմինանտ էին դառնում։ Օրինակ՝  88-ին ազգային էր։ Երբ մեզ մոտ ազատ շուկան մտավ՝ վաղուց փափագված մի գաղափար, բայց շատ անճոռնի դեմքով, մենք տեսանք լիբերալիզմի ամենաանճոռնի դեմքը՝ մարդիկ հարստացան հիմնականում զոռբայությամբ, իշխանությանը մոտ լինելու պատճառով, ու դա առաջացրեց անարդարություն։ Վահանն այդ տարիներին մինչեւ վերջ պայքարում էր այդ անարդարության դեմ։ Բոլոր նախագահների ժամանակ ինքը պայքարել է այդ անարդարության դեմ։ Կյանքի վերջին տարիներին ինքը կամաց-կամաց հակվում էր դեպի սոցիալիզմի գաղափարը՝ տեսնելով, որ անճոռնի դեմքը ոչ միայն Հայաստանում է, այլ՝ քողարկված, գեղեցիկ, պուդրայած՝ ուրիշ տեղերում։

Նա մի մարդ էր, որի հետ կարող էիր վիճել, բայց նա մի մարդ էր, որը կյանքի հետ միասին զարգանում էր։ Իր համար ողբերգություն էր, այն ինչ կատարվեց Հայաստանում, ըստ որում, սկզբից ինքը, Նիկոլին լավ ճանաչելով, մի պահ այդ արդարության պայքարն էնքան մեծ էր, որ մի պահ հրապուրվեց Նիկոլով, հետո շատ շուտ հասկացավ եւ հետ կանգնեց։ Սկսեց պաշտպանել Ռոբերտին, այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանին դեմ էր։ Բայց երբ նրան ձերբակալեցին, քաղաքական մեղադրանքներ առաջ քաշեցին, դա ցույց տվեց, որ այն, ինչ Հայաստանում կատարվում էր, դա ոչ թե պայքար է արդարության համար, այլ նորից ինչ-որ խումբ մարդկանց անձնական շահի հետապնդում էր։ Վահանը մաքուր էր այդ բոլոր հարցերում»։

Մանրամասն՝ տեսանյութում