1991 թ. ստեղծվում է ԱԺՄ-ն, կուսակցության վարչության նախագահ է ընտրվում Վազգեն Մանուկյանը:

0
224

Աստիճանաբար,  1988թ. համաժողովրդական ղեկավարության ներսում մեծամասնություն ստացավ մի ուղղություն, որը հետևողականորեն զոհաբերում էր շարժման ծրագրում ամրագրված խնդիրներն և ժողովրդավարական սկզբունքները  «իշխանություն հանուն իշխանության»  և «իշխանություն ամեն գնով» սկզբունքներին:   Համաժողովրդական շարժման ղեկավարության մի մասը գիտակցելով Հայաստանի համար այդ ուղղության վտանգը, և հավատարիմ  մնալով  համազգային շարժման ազգային և ժողովրդավարական արժեքներին, ինքնակամ հեռացավ ՀՀՇ-ից:

Գերագույն խորհրդում «Ազգային ժողովրդավարներ»  խմբակցության ձևավորումից հետո Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանի, Արշակ Սադոյանի,  Շավարշ Քոչարյանի,  Լյուդվիգ Խաչատրյանի,  Տիգրան Սարգսյանի,  Սեյրան Ավագյանի և այլ գործիչների հետ նախաձեռնում է շարժման ակտիվ մասնակիցներին և համախոհներին միավորող «Ազգային  ժողովրդավարական միության» (ԱԺՄ)  հիմնադրումը: 1991 թ. ստեղծվում է ԱԺՄ-ն, կուսակցության վարչության նախագահ է ընտրվում Վազգեն Մանուկյանը:
ԱԺՄ-ի քաղաքական կորիզը՝Վազգեն Մանուկյան,Արշակ Սադոյան,Դավիթ Վարդանյան,Շավարշ Քոչարյան,Տիգրան Սարգսյան,Լյուդվիգ Խաչատրյան,Սեմյոն Բաղդասարյան,Սեյրան Ավագյան և ուրիշներ,ծանոթ է մեր ժողովրդին ինչպես Գերագույն խորհրդում իր պայքարով և հարյուրավոր կառուցողական առաջարկություններով,այնպես էլ կառավարությունում Հայաստանի հանրապետության և Արցախի համար ամենավճռական պահերին իր գործունեության արդյունքներով։ԱԺՄ-ն Ազգային ժողովում խմբակցություն է ունեցել 1995-2003թթ