0
9
Այսօր մի մարդու ծնունդ է, ում նշանակումը ՀՀ պաշտպանության նախարար Ադրբեջանում շատ ցավով էին ընդունել։ Ու դա պատահական չէր։ Վազգեն Մանուկյանին հաջողվեց 2 կարևոր բան անել՝ հակառակորդից խլել ռազմավարական նախաձեռնողականությունը և պատերազմի թատերաբեմը որոշելու մենաշնորհը։
Խոսքն առաջին հերթին Կապանի փրկության նպատակով զանգելանյան կրակակետերի լռեցման մասին է (դեկտեմբեր, 1992 թ․)։ Այդ մասին մեկ այլ մեծություն՝ Յուրի Խաչատուրովը, հետագայում ասել է․ «Իմ խորին համոզմունքն է, որ եթե այդ ժամանակ Վազգեն Մանուկյանը չկայացներ այդ համարձակ որոշումը, չլիներ այդ օպերացիայի հաջողությունը, չէին լինի ո՛չ Քյալբաջարը, … ո՛չ Աղդամը, ո՛չ Ջաբրայիլը, ո՛չ Զանգելանը։ Կապանի օպերացիայից հետո ամեն ինչ սկսվեց հօգուտ մեզ փոխվել» (տե՛ս Է․ Էլբակյան, Հայաստանի Հանրապետությունում ռազմաքաղաքական ղեկավարման համակարգի կայացման հարցը Կապանի ինքնապաշտպանական օպերացիայի (1992 թ․ դեկտեմբեր) օրինակով, «Գիտական Արցախ», 2(25), 2025, էջ 178)։
Շնորհավո՜ր, պրն․ Մանուկյա՛ն։