Պարոն Մանուկյանը Հայկական համալսարանի քառասերունդ շրջանավարտների հետ կիսվեց ազգային-պետական կառավարմանն առնչվող խորհուրդներով

0
8

Անցյալ շաբաթ կայացավ մեր Հայկական համալսարանի ամենամյա «Հայկական ճամբար․ ձմեռային դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում պատիվ ունեցանք հյուրընկալելու անկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանին։

Պարոն Մանուկյանը Հայկական համալսարանի քառասերունդ շրջանավարտների հետ կիսվեց ազգային-պետական կառավարմանն առնչվող խորհուրդներով՝ որպես օրինակ ունենալով Արցախյան առաջին հաղթական պատերազմի մեր հաջողությունները։

Հայկական համալսարանը եղել և մնում է հավատարիմ կրթության միջոցով ազգային քաղաքացիական հասարակության ձևավորման, երիտասարդների կարողությունների զարգացման առաքելությանը։

Այսօրինակ միջոցառումներն ու հանդիպումները նպատակ ունեն ապահովելու ինչպես շրջանավարտների համայնքի ներքին ամրությունը, այնպես էլ միջսերնդային ռազմավարական երկխոսությունը։

#ՀավերժականՀայաստան

#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Edgar Elbakyan / Էլբակյան Էդգար