0
10
Այսօր Վազգեն Մանուկյանի ծննդյան օրն է: Մարդ, ով Արցախյան շարժման այն գաղափարական առաջնորդներից էր, ով համարվում էր շարժման «ուղեղային կենտրոնը», ազգային իդեալներ առաջմղողը։
Հայաստանի առաջին վարչապետ (1990-1991 թթ.), Արցախյան ազատամարտի ամենադժվար պահին` ՀՀ Պաշտպանության նախարարն էր (1992-1993 թթ.) ում նախարարության ժամանակ էլ ձևավորվեց հայկական կանոնավոր բանակը։
​Իրականացվեցին Քարվաճառի և Շուշիի շրջակա տարածքների ազատագրման կարևոր ռազմագործողությունները, որոնք բեկումնային եղան պատերազմում։
Թալիշական շարժման առաջնորդ, «Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության» առաջնորդ (1993 թ. հունիսից օգոստոս) Ալաքրամ Հումաթովի հետ 2019 թվականին ծանոթանալու հնարավորություն ունեցա: Ինձ համար, որպես ուսումնասիրող հետաքրքիր էր հայ-թալիշական առնչությունը: Շատ բան չասեմ, միայն ասեմ, որ այդ իրերի հայ գործիչներից միայն Վազգեն Մանուկյանի մասին էր, որ դրական կարծիք ուներ…
Հետո առիթ ունեցա նույն հայ-թալիշական առնչությունների մասին զրուցել պարոն Մանուկյանի հետ: Պրագմատիկ գործիչ, ում կարելի է դասել քաղաքական ռեալիզմի դպրոցին:
Շնորհավորում եմ, մաղթելով տեսնել Հայաստանն այն սահմաններով, որով սկսեց Հայաստանի երրորդ Հանրապետության կենսագորոծումը` լայն ռազմավարական խորքով: