Արցախում մեծ հիասթափություն կա Հայաստանից, բայց բոլոր հարցերը լուծելի են

0
404
 

Մենք պետք է վերականգնենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը: Մենք պետք է պահանջենք Արցախի ամբողջականության վերականգնումը, այսինքն Հադրութի շրջանը և մնացած տարածքները, որոնք թշնամին վերցրել է, պետք է վերադարձվեն Արցախին: Մեզ համար Արցախի հարցը ֆունդամենտալ մեծ նշանակություն ունի: Մեզ ուրիշների տարածքներ պետք չեն, բայց Արցախի ինքնորոշումը պետք է:

Արցախը այժմ մեծ հիասթափություն ունի Հայաստանից, մենք փաստորեն իրանց չպաշտպանեցինք: Արցախը տարբեր երկրների տիրապետության տակ է եղել և կարողացել է հարյուրավոր տարիներ իր ինքնուրույնությունը պահել: Արցախի տարածքում միշտ ապրել են հայեր, ապրել են իրենց հայկական կյանքով, պայքարել են իրենց անկախության համար: Հայաստանի հետ կապվեցին, Հայաստանը որպես ավագ եղբայր խոստացավ օգնել ու անպաշտպան թողեց Արցախին: Ի՞նչ պետք է զգա Արցախի ժողովուրդը՝ մեծ հիասթափություն:

Երկարատև ժամանակ քարոզչություն գնաց, որ Արցախը մեզ համար բեռ է, Արցախը մերը չի: Նիկոլ Փաշինյանը 2008թ.-ին ասում էր, որ մենք մեր քաղաքը կազատագրենք ղարաբաղցի տականքներից ու էդ մարդուն հետո ժողովուրդը ընտրեց երկրի ղեկավար: Արցախցին ինչպես վարդենիսցին, գյումրեցին, մենք բոլորս նույն հայերն ենք և ցանկացած մարդ, որը հակառակն է ասում ուրեմն ազգի դավաճան է, սրիկա ու անգրագետ: Ամոթ է նույնիսկ, որ մեզ մոտ նման քարոզչություն գնաց և Արցախը կորցնելը նաև դրա արդյունքն է. ասուլիսի ժամանակ նշեց Վազգեն Մանուկյանը

Վազգեն Մանուկյանի 26.03.2021թ.-ի ասուլիսն ամբողջությամբ.