Խոսքը միայն մեկ կոմունիկացիայի մասին է՝ միացնել Թուրքիան Միջին Ասիային. Վազգեն Մանուկյան

0
523

Խոսքը միայն մեկ կոմունիկացիայի մասին է՝ հնարավորություն տալ իրականացնել Թուրքիայի եւ թուրքախոս ժողովուրդների հարյուրամյակների երազանքը, միացնել Թուրքիան, տանել մինչեւ Միջին Ասիա ու Չինաստան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺՄ ղեկավար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ նդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման թեմային:

«Այդ խնդիրը լուծում են Թուրքիան ու Ադրբեջանը, այդ խնդիրը մեր բոլոր ազգային շահերին հարիր չէ: Այո, ճանապարհի անվան տակ միջանցք են ուզում: Բացի այդ, դա շրջափակումից չի բացում Հայաստանը»,-ասաց նա: