ԽՍՀՄ ԳԽ նախագահության հուլիսի 18-ի որոշումը

0
458

Մամուլի մասին խոսելիս մենք մոռացանք ամենաէականը: Գորբաչովն իր ելույթում ասաց,որ մենք պետք է ամեն ինչ բաժանենք այնպես, որ հաղթած և պարտված ժողովուրդներ չլինեն: Այսօր առավոտվանից Բաքվի բոլոր հայկական տների առաջ ադրբեջանցիները զուռնա-դհոլով երգում-պարում են, ուրախություն է նրանց մոտ, իսկ մեզ մոտ սուգ է: Գիշերը ժողովուրդը չի քնել, իսկ հիմա հարյուր հազարներով հավաքված սրտատրոփ լսում են իրար.կարևորը դա է, դա է պետք նշել:
Մենք միշտ ձգտել ենք, որ ռուսները մեզ շատ սիրեն: Նրանց ասում ենք՛ մենք քաղաքակիրթ ազգ ենք, վայելուչ ենք պահում մեզ փողոցներում, խոտերը չենք տրորում, լավ ենք խոսում, երգում ենք, մեզ սիրեք, մեզ լավություն արեք: Երբեք այդպիսի ազգին լավություն չեն անում: Ազգը ամեն ինչի պետք է հասնի իր ուժով, իր համախմբվածությամբ: Մենք այժմ ցույց տվեցինք մեր ուժը, և խորհրդային մամուլի պատասխանը կոմիտեին ապացույցն էր մեր ազգի հոգեկան ու մտավոր բարձր հատկությունների: Մենք առաջին անգամ կարողացանք խփել նպատակակետին, ցույց տալ, որ ուժ ենք, որ մեզ պետք է հաշվի առնել:

1988թ. հուլիսի 18-ին տեղիունեցավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության վաղուց սպասված
նիստը ԼՂԻՄ-ի հարցի քննարկման համար, ընդունվեց որոշում, որով պաշտպանվում էր
ադրբեջանցիների պահանջը. Այն է՛ ԼՂԻՄ-ի ոչ մի բաժանում և ոչ մի միացում Հայաստանին:

Եվ մենք կշարունակենք խփել, որպեսզի հասնենք մեր նպատակին: Բայց մի հարց է առաջանում. երբ դու խփում ես, քեզ էլ կարող են խփել: Այժմ կա նաև այդ վտանգը: Հասկանանք նաև այդ հանգամանքը: Քաղաքը շրջապատված է զորքով, վայրագ զորքով, որը սպասում է հարմար պահի, որ հարձակվի ժողովրդի վրա: Երկու օր առաջ ինձ կանչեց ՊԱԿ-ի կադրերի պետի տեղակալը և ասաց, որ մեր ժողովրդի պատմության մեջ սև էջ կգրվի: Ես նրան պատասխանեցի, որ դա սև էջ կլինի նաև Խորհրդային Միության պատմության համար:

Միշտ պետք է հաշվի առնել այդ հանգամանքը: Մենք ապրում ենք մի պետության մեջ, որն առանց աչք թարթելու՛ կարող է 20 միլիոն մարդ ոչնչացնել:

Սակայն գիտենք նաև պետության այժմյան վիճակը՛ խոր ճգնաժամը:Նա հետ է մնում ամեն ինչից,իր համար ամենակարևոր բանից՛ ռազմական ուժով արդեն չի կարողանում  հասնել մյուս պետություններին:Պիտի ձևացնի,պիտի վստահություն ներշնչի,ցույց տա,որ դեմոկրատական երկիր է:Այնպես որ ամեն մի այդպիսի ընդհարում նրա համար լուրջ սպառնալիք է:Խիստ բարդ քաղաքական խաղ է:Շատ դժվար է դրա եզրերը գտնել:Հարկավոր է լինել համառ,զգոն և խորությամբ կշռադատել բոլոր հանգամանքները:

Ժողովուրդը ինչ-որ կերպ պետք է արձագանքի երեկվա նիստի անբարոյական, անիրավական որոշմանը:
(ժողովուրդը վանկարկում է՛ գոր-ծա-դուլ):

Այդ նիստը կարելի է համարել անբարոյականության գագաթնակետ:Իսկ այն կոչե՜րը:Նրանց նպատակը մեզ հանգստացնելն է:Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է երկու բան հաշվի առնել. չնահանջել,բայց և շատ առաջ չցցվել:Այս խնդիրը ծայրահեղ զգուշություն է պահանջում:Բայց վախենալ և ասել՛ եկեք այնպես անենք, որ մեզ սիրեն,այսինքն՛ մոռանանք Սումգայիթի զոհերին,ներենք ամեն ինչ, ներենք,որ Երևանում հազարավոր մարդիկ ինֆարկտ են ստացել այս օրերին,հանդուրժենք Խաչիկի գնդակահարությունը և մտածենք՛ չստացվեց,ու գնանք մեր տնե՜րը:
(ժողովուրդը վանկարկում է՛ գոր-ծա-դուլ):

Նորից հիշենք,որ Ղարաբաղում տասնյակ հազարավոր հայեր հուսահատ վիճակում են,և նրանց միակ ապավենը մենք ենք:Նրանց պաշտպանը Խորհրդային Միությունը չէ,Միացյալ Նահանգները չէ,ուրիշները չեն, մենք ենք միայն:Եվ դրա համար պետք է ուժեղ լինենք,կարողանանք պահպանել մեզ,որպեսզի նեցուկ լինենք Ղարաբաղի ժողովրդին:

Վ. Մանուկյանի ելույթը
Մատենադարան հարթակում,
1988 թ., հուլիսի 20