Հոկտեմբերի 27-ի խորհուրդը. ինչու այլևս չկա հայ վրիժառություն

0
140
Հովհաննես Իշխանյան

Այսօր լրանում է 4-րդ տարին, ինչ Վազգեն Մանուկյանը կոչով բանակին ակնարկել էր, որ ղեկավարությունն իրենց ձեռքը վերցնեն, որ լինի բեկել պատերազմի ընթացքը:

Բանակը, փոխանակ իր պարտականություններին համապատասխան գործեր, կոշտ արձագանքեց ասելով՝ մեզ մի խառնեք ձեր քաղաքական խաղերին:

Բայց 4 ամիս հետո նրանք Նիկոլի հրաժարականը պահանջեցին ձերբակալելու փոխարեն, իսկ հետո բոլորով գործից զրկվեցին, հետո էլ կորուստներ, կորուստներ, կորուստներ:

Այսօր ևս մի խորհրդանշական օր է: 1999թ. սպանեցին նրան, ով կեղծեց ընտրությունները Արցախի հանձնման ճարտարպետ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, ընդդեմ Արցախի ազատագրման ճարտարապետ Վազգեն Մանուկյանի, ասելով, որ 100 տոկոս էլ ձայն ստանա, չենք տա իշխանությունը:

Եվ այդպես փակվեց հայ վրիժառության դուռը, որովհետև յուրաքնչյուրը կմտածի, եթե հոկտեմբերի 27-ից հետո կարողացան ուզածի չափ միֆերով լցնել հանրության ուղեղները, ապա Նիկոլից վրեժ լուծելու դեպքում էլ նույնը կարող է լինել: Կասեն, օրինակ, խաղաղապետ Նիկոլի գլուխը կերան:

Ու սենց ոչ գաղափարական բանակ ունեցանք, ոչ էլ դավաճանության դեմ վրիժառություն, բայց ունեցանք Վազգեն Սարգսյանի եղբայր, որը մասնակցեց Արցախի հանձնմանը և պատրաստվում է հայ ժողովրդի հաջորդ աղետներն էլ ինքը կառավարել: