Միանում եմ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը. Դավիթ Շահնազարյան

0
345
Դավիթ Շահնազարյա

Դավիթ Շահնազարյանը, որ օրերս գտնվում է առաջնագծում, հայտարարել է, որ միանում է Հանրային խորհրդի նախկին նախագահ, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի այսօր արված հայտարարությանը և վերահաստատում է հոկտեմբերի 3-ի իր հայտարարությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Շահնազարյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը Փաշինյանի իշխանության երկուսուկես տարվա գործունեության ուղղակի արդյունքն է:

Չնայած հայ զինվորի հերոսական դիմադրությանը` վիճակն օրհասական է:

Փաշինյանը հեղափոխականների իր ողջ քաղաքական թիմի հետ պետք է անհապաղ հեռանա:

Միայն այս ճանապարհով է հնարավոր պայմաններ ստեղծել գոնե մեղմելու Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական, ինչպես և արտաքին ու ներքին քաղաքական կործանարար զարգացումները: