Նա պատկանում էր մեր սերնդի այն հատվածին, որը ոգևորությամբ մտավ համազգային շարժման մեջ՝ կրելով մեր ժողովրդին միավորող երազանքը․Վազգեն Մանուկյան

0
442

Ցավով տեղեկացա Բաբկեն Արարքցյանի մահվան մասին:
Նա պատկանում էր մեր սերնդի այն հատվածին, որը ոգևորությամբ մտավ համազգային շարժման մեջ՝ կրելով մեր ժողովրդին միավորող երազանքը. ունենալ անկախ, ինքնիշխան, հզոր պետություն, վերամիավորել Արցախը Հայաստանին, ապահովել արդար, բարեկեցիկ, հպարտ և անվտանգ կյանք մեր ժողովրդի համար, հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրագործումը՝ որպես բարոյական պարտք նախորդ սերնդի անմեղ կորուստների հանդեպ:
Խորին ցավակցություն եմ հայտնում Բաբկեն Արարքցյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին:
Վազգեն Մանուկյան