Նպատակը մեր շարժումը ջարդելն է

0
394

Այս ամենի դիտավորությունը հասկանալի է. ոչինչ պատահական չի լինում: Սումգայիթի նպատակը մեզ վախեցնելն էր: Սրա նպատակը մեր շարժումը ջարդելն է, ժողովրդին բորբոքելը, քաոսային վիճակ ստեղծելը և այդպիսով ընդմիշտ Ղարաբաղի հարցը փակելը:
Այնպես որ մենք պետք է շարունակենք մեր պայքարը, բայց լինենք զգոն: Եվ միշտ հաշվի առնենք հակառակորդի քայլերը:
Այժմ խնդրում եմ նախ՛ մինչև ժամը 10-ը ազատել հրապարակը, այստեղ մնալն իմաստ
չունի, երկրորդ՛ եթե կոմիտեի անունից անծանոթ մարդիկ հայտնվեն, նրանց չենթարկվեք, շատ հավանական է, որ այդպիսի փորձեր լինեն: Մեր առջև դրված է մի մեծ խնդիր. պայքարը լինելու է երկարատև, կլինեն նաև զոհեր, բայց չպետք է հրաժարվել պայքարից, պետք է լինել զգոն: Իսկ վաղը առավոտյան ժամը 10-ին կհանդիպենք այստեղ:
Հայտնեք ձեր ծանոթներին, բարեկամներին, որ համազգային գործադուլ է լինելու: Եթե
այս հրապարակը շրջապատվի զորքով, ապա միանգամից ուժի մեջ է մտնելու «մեռյալ
քաղաք» սկզբունքը. գործադուլ՛ առանց միտինգների, առանց երթերի: Մենք միջոց կգտնենք՛ կհաղորդենք: Զորքի հետ ոչ մի ընդհարում:
Վ. Մանուկյանի ելույթը Ազատության հրապարակում օդանավակայանի
դեպքերից անմիջապես հետո, 1988 թ., հուլիս 5