Շատ կուզեի, որ Արման Թաթոյանն ու Վարդան Օսկանյանն էլ լինեին կոմիտեի անդամներ. Վազգեն Մանուկյան

0
373

Վաղը չէ մյուս օրը հանրահավաք հայտարարելուց առաջ կասվի, թե մենք ինչ ենք անելու, վստահ եմ հրապարակում ավելի շատ մարդ կհավաքվի: Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասել ՀՀ նախկին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը:

«Ազգային կոմիտեի անդամների ցանկն ընդլայնելու համար մենք ուզում ենք դիմել այն կառույցներին,որոնք որ ռեսուրս ունեն, նաեւ այն հեղինակություններին, որոնք որ ռեսուրս չունեն, սակայն այնպիսի հեղինակություններ են, որ իրենց հետեւում են մեծ թվով մարդկանց: Մենք 3 հոգու դիմել ենք, անունները չենք տալիս, սպասում ենք պատասխանի:  Այսշարժումը կարող է հաղթել միայն այն դեպքում, երբ քաղաքական եւ քաղաքացիական ինչքան հնարավոր է մեծ սպեկտր ներգրավված լինի մեջը: Պարտադիր չէ, որ լինեն կոմիտեի անդամ, բայց տարբեր կառույցներ պետք է լինեն, որ այդ մարդիկ ներգրավված լինեն»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք դիմել են Արման Թաթոյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Վարդան Օսկանյանին լինել կոմիտեի անդամ, Վազգեն Մանուկյանն ասաց, որ շատ կուզեր, որ Վարդանն Օսկանյան ու Արման Թաթոյանը լինեին կոմիտեի անդամ:

Վազգնե Մանուկյանն ասաց., որ կոմիտեում լիդեր չկա ե ինքը չէր էլ ցանկանար, որ շարժումը լիդերացված լիներ, լիդերը կառաջանա պայքարի ընթացքում: