Շարժում` ազգային ժողովրդավարության գաղափարախոսությամբ / 06.02.2008 /

0
436
Ազգային ժողովրդավարական շարժում

Եվ այսպես` ազգային ժողովրդավարական արժեքներ ու սկզբունքներ որդեգրած վեց կուսակցություններ` «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային ժողովրդավարների դաշինքըե, «Ազգային պետությունը», «Ազգային համաձայնության ուխտը» և «Սահմանադրական իրավունք միությունըե այսօր «Անի» հյուրանոցում հայտարարել են այն մասին, որ սկսում են մի գործընթաց, որը առաջիկայում միավորելու է այս ուժերին մեկ ընդհանուր կուսակցության շրջանակներում:
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ այս գաղափարական Շարժումը բաց է բոլոր այն կուսակցությունների համար, ովքեր ևս իրենց համարում են ազգային ժողովրդավարական արժեքների կրող: Վազգեն Մանուկյանը իր ելույթում հայտարարել է, որ ավարտվում է 20-ամյա պատմության շրջանը, որի սկիզբը դրվեց 1988 թվականին,և պատմության այդ էջը պետք է թերթել ու սկսել կերտել պատմության նոր էջը:
Միջոցառումն անցել է ջերմ մթնոլորտում. ներկաները մեծ ոգեւորությամբ են ընդունել քաղաքական կուսակցությունների այս որոշումը, այն է` վերջիվերջո հանդես գալ մեկ ընդհանուր գաղափարախոսական դրոշի ներքո:

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն