ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵԼ Է

0
403

Ինչպես հայտնի է,այս գիշերվա ընթացքում Հայաստանի տարածքում ոչ մի միջադեպ չի եղել: Բաքվում պարետային ժամ մտցված չէ:Վիճակը լարված է,բայց նախորդ օրն էլ էր այդպես,միտինգներ են արվում:
Երեկ հայտարարեցին,որ Բաքվում պարետային ժամ է մտցվել:Սուտ է: Կիրովաբադում են մտցրել:Այնտեղ հայերը ստեղծել են ջոկատներ,որպեսզի պաշտպանեն իրենց ընտանիքները,հայկական թաղամասերը:
Ղարաբաղում ժամը 4-ի տվյալներով ընդհարում չի եղել:Այդ դեպքում պետք է հարցնել՛ ի՜նչ է պատահել:Երեկվա նստաշրջանում ելույթ ունեցավ Վոլսկին/1988-89թթ. ԼՂԻՄ-ը ժամանակավորապես կառավարվում էր կենտրոնից, և լիազոր ներկայացուցիչ էր նշանակված Ա.Վոլսկին:/:Հայտարարեց,որ Նախիջևանում գնացք են շուռ են տվել, խիստ լարված իրավիճակ է Բաքվում, կան զոհեր:
Դահլիճում իրարանցում սկսվեց:Այսինքն՛ պատերազմը սկսվել է, բոլորը պետք է վեր կենան ու գնան իրենց տեղերը:Նման պայմաններում Վոլսկին առաջարկեց,որ առանց մյուս հարցերը քննարկելու՛ նստաշրջանը միանգամից քվեարկի,այսինքն՛ ինչպես առաջարկել էին,բոլորը գնան իրենց պարտականությունները կատարելու,որովհետև պատերազմ է:Մի կերպ հասանք այն բանին, որ նստաշրջանը հետաձգվեց, ընդմիջում հայտարարվեց, որպեսզի շուտափույթ որոշումներ չընդունվեն:Ես դեռ ավելին կասեմ, Վոլսկու հայտարարությունը նման է Կատուսևի հայտարարությանը: Կատուսևի հայտարարությունը ադրբեջանցիներին ոտքի հանեց, և ընդհարումներ սկսվեցին Ադրբեջանում: Վոլսկու երեկվա հայտարարությունը այնպիսի վիճակ ստեղծեց, որ նույն բանը կարող էր տեղի ունենալ նաև Հայաստանում:Նրա ասածները սուտ էին,նախապես մտածված և որոշակի նպատակ հետապնդող:Ո՞րն էր նպատակը: Երկուսը կարելի է նշել:Տարբերակներ շատ կան,բայց բավական ինֆորմացիա է պետք ունենալ հասկանալու համար,թե բանն ինչումն  է:Նրա հայտարարությունը,ինչպես ասացի,կարող էր հանգեցնել ընդհարումների Հայաստանում:
Եթե միտինգից հետո դուք այստեղ էիք,տեսած կլինեք մի ավտոմեքենա ադրբեջանական համարանիշով: Մի քանի տասնյակ հազար մարդ հավաքվել, պահանջում էին դուռը բացել:Շատ հավանական է՛ տաքարյուն մեկն էլ լիներ, խփեր վարորդին, սպաներ:Ի՜նչ ալիք կստեղծեր դա Ադրբեջանում: Այսինքն՛ նպատակներից մեկը նույնն էր, ինչ որ Կատուսևինը:Եվ երկրորդ նրանց շտապ պետք էր նստաշրջանն ավարտել իրենց ուզած որոշումներով:
Ինչպես միշտ, ոչ միայն խորհրդային իշխանության օրոք, մինչև այդ էլ՛ Ցարական Ռուսաստանում, երբ հայերը հեղափոխական, ազատագրական գործունեություն էին սկսում,ռուսները ադրբեջանցիների,թուրքերի միջոցով խփում էին հայերին:Այսօր նույն պատկերն է կրկնվում: Կազմակերպում է Ռուսաստանը, խփում են թուրքերը կամ ադրբեջանցիները:

Այնպես որ հետագայում էլ երևի այս իրավիճակը կարող է կրկնվել,պետք է զգոն լինել,սադրանքների չենթարկվել:Շատ մեծ ընդհարումներ կարող էին լինել Հայաստանում և Ադրբեջանում,եթե մենք զգոն չլինենք այս գիշեր:
Իշխանությունները չեն ուզում, որ նստաշրջանն ընդունի մեր ուզած որոշումները, ուրեմն մենք պիտի այնպես անենք, որ նստաշրջանը տեղի ունենա այսօր կամ ամենաուշը վաղը:
Նստաշրջանը պետք է ընդունի մեր ուզած որոշումները:Ո՜ր որոշումն է նրանց ամենաշատը սարսափեցնում:Յուրաքանչյուր ազգի համար չկա ավելի սուր,ավելի կենսական բան, քան անկախությունը, որովհետև միայն այդ պայմաններում ժողովուրդը կարող է դրսևորել այն հատկությունները, որոնք իրեն տրված են Աստծուց:
1920 թվականին մեզնից վերցրին անկախությունը, խոստացան ինքնուրույնություն: Այդ ինքնուրույնությունը ապահովվում էր սահմանադրական կետերով, որոնք մինչև հիմա չեն կատարվում:Մեկ տարի է,ինչ մենք փորձում ենք իրագործել այդ կետերը, այժմ ուզում են ընդունել սահմանադրության նոր կետեր, որոնցով էապես կսահմանափակեն մեր ազատությունը, ինքնուրույնությունը:Բռնի կարելի է մեր ինքնուրույնությունը խլել,բայց մենք երբեք կամավոր չենք քվեարկի մեր ինքնուրույնությունը ուրիշին տալու համար: Այնպես որ մեր առաջնահերթ խնդիրն է գումարել Գերագույն խորհրդի նստաշրջան, ընդունել բոլոր այն կետերը, որոնք մենք պահանջում էինք: Եթե չհաջողվի հրավիրել նստաշրջանը ինչ-ինչ պատճառներով, եթե նրանք հետաձգեն, ձգձգեն, Գերագույն խորհրդի մեր դեպուտատները չպետք է մասնակցեն նրանց նստաշրջանին: Մենք կամավոր չենք քվեարկի մեր ազատության սահմանափակման համար:

Վ. Մանուկյանի ելույթը Ազատության հրապարակում
Խոջալուի դեպքերից հետո,1988 թ.,սեպտեմբերի 23

1988թ. սեպտեմբերի 18-ին ժ. 14-ին Խոջալու գյուղում ջարդուփշուր արվեց Ստեփանակերտից
վերադարձող ուսանողական ավտոբուսը, նույն օրը նման հարձակումներ եղան մի քանի անգամ, եղան
զոհեր: Ժ.18.30-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ միտինգ, միտինգավորների մի մասը շարժվեց
դեպքի Խոջալու: Ժ.21-ին տեղի ունեցավ ընդհարում Ստեփանակերտից եկածների և Խոջալուի
ադրբեջանցիների միջև: Կային մեծ թվով վիրավորներ: