Պատերազմից հետո, մի մարդ է միայն ճշմարտացի ներկայացրել հարցի լուծումը՝ Վազգեն Մանուկյան-խիրուրգիական մոտեցում

0
345
Ինչքան էլ տավտոլոգիան ձանձրալի լինի՝ պիտի ասեմ… այո, սատանան մանրուքների մեջ է, այ հիմա, ես ձեզ բացատրեմ, թե ինչու է ընդդիմադիր քաղաքական դաշտը առնվազը անազնիվ:
Հարց եմ տալիս իրենց. ընկե՛ր, համաձա՞յն եք, որ Հայաստանի համար հինգ տարի է ապոկալիպսիս:
Ի՞նչ եք կարծում՝ ինչ են պատասխանելու:
Այո, ես էլ եմ համոզված, որ մի բառով կասեն՝ իհարկե:
Ահավասիկ, էդտեղ էլ բռնվեցին:
Տո՛, որ ապոկալիպսիս է, սուտը անբարոյականի տղա է, թե ապոկալիպսիսը դեմոկրատիայո՞վ են հանգուցալուծում:
Հինգ տարի է, ավելի ճիշտ, պատերազմից հետո, մի մարդ է միայն ճշմարտացի ներկայացրել հարցի լուծումը՝ Վազգեն Մանուկյան-խիրուրգիական մոտեցում:
Ուրեմն, եթե խիրուրգիականը չեք կարողանում, ձեր չփլաղ ամենօրյա նիկոլաբեկ գրառումները ձեզ պահեք: Ինչքա՞ն կարելի է ատամ լվալու նման ամեն օր Բերձոր հանձնելու տեսքով մաղձի չափաբաժիններ տալ մարդկանց: Դուք չե՞ք հոգնել էդ հոխիկյանական՝ «այ առաջինը ես ասեցի» քաղաքական կոչված, մարդահալած գույժերից, ու էդպիսիններ՝ տասնյակներով, եթե ոչ հարյուրներով:
Գրառումով երկրի հարց չեն լուծում, խոսքս քաղաքական կոչված սուբյեկտներին է վերաբերում, ո՛չ ծիծաղելի դարձեք, ո՛չ էլ, քանի ուշ չէ, ատելի…
Ես քաղաքական կոնյուկտուրաներից հեռու եմ, մի կարգին առայսօր ձախուաջերն էլ չգիտեմ որոնք են, բայց Մանուկյանի քաղաքական հայացքներն էլ են ժամանակին եղել օգտակար, ինչքան որ ճիշտ եմ հասկանում՝ աշխարհին ներկայանալ ազգային ինքնատիպության հայեցակարգով: Ինչպես, ի դեպ, եվրոպական շսատ ազգեր են ներկայանում՝ շվեդ, դանիացի, իսպանացի և այլն:
..Բայց ընկան փողի ու դավաճանական գլոբալիզմի հորձանուտը՝ խայտառակաբար դառնալով թուրքի ոտքի բոփսիկ:
Բոփսիկ խաղացած, հույսով եմ, կա՞ք…

https://www.facebook.com/profile.php?id=100010845393902