Սա աննախադեպ է․ Վազգեն Մանուկյանն ասաց՝ ինչպես կարող ենք դուրս գալ իրավիճակից (տեսանյութ)

0
396


Այսօր վտանգի առաջ ոչ միայն Արցախն է կանգնած, այլ նաև Հայաստանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Դուք լավ չեք պատկերացնում, թե այդ երկու մարմինն ինչպես են իրար շաղկապված: Չի կարող մի մարմինն առանց միյուսի գոյություն ունենալ: ՀայաՔվե նախաձեռնությունը քաղաքական մեծ նշանակություն ունի՝ չհաշված արդյունքը: Շատ կարևոր է, որ հանրաքվեով ժողովուրդը ոչ ասի Արցախը հանձնելուն: Այս նախաձեռնության շնորհիվ երիտասարդներն ավելի փորձառուների հետ միավորվեցին և աշխատեցին, աշխատանքի մի նոր, հաճելի ձև է»,- նկատեց Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով՝ մինչև ուժ, համառություն ցույց չտաս, ոչ մի հարց էլ չի լուծվի. «Այն, ինչ արցախցիներն արեցին, աննախադեպ էր: 120 հազար մարդ, իրենց ծծկեր երեխաներով, մեծահասակներով, սոված լինելով, բայց Աղդամով չեն ցանկանում օգնություն վերցնել: Սա հերոսություն է և մեծ օրինակ է մեր ժողովրդի համար: Միայն համառությամբ և ուժով կարելի է իրավիճակը փոխել »: