Վազգեն Մանուկյան․եթե ժողովուրդը ոտքի չկանգնի, իր իրավունքների, անվտանգության տերը չդառնա, կործանված ենք մինչեւ վերջ․

0
438

Կառավարության շենքի առջեւ հանրահավաքին ներկա էին նաեւ Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը, որոնք Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի եւ ստեղծված իրավիճակից ելքերի մասին Aravot.am-ին ասացին:

Վազգեն Մանուկյան. «Արցախն են վերացնում: Հետո էլ Հայաստանը կվերացնեն: Այսպիսի սարսափելի բան, որ այսպիսի իշխանություն կգա ու Հայաստանն ու Արցախը այսպիսի վիճակի մեջ կգցի, հնարավոր չէր պատկերացնել: Եվ եթե ժողովուրդը ոտքի չկանգնի, իր իրավունքների, անվտանգության տերը չդառնա, կործանված ենք մինչեւ վերջ: Ադրբեջանը հետեւողականորեն իրականացնում է իր ծրագիրը եւ դրա համար կարող է տարբեր պատճառներ, պատրվակներ բերել, արդարացումներ գտնել: Բայց ինքը հետեւողականորեն կատարում է այն ծրագիրը, որն իր առջեւ դրված է: Այսինքն, դատարկել Արցախը արցախահայությունից: Իսկ Հայաստանի ծրագիրը հետեւողականորեն նահանջելն է: Կորցնելու ենք Արցախը, կորցնելու ենք Հայաստանը:»: