Վազգեն Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հոբելյանական տարեդարձի առթիվ

0
344

Վեհափառ Տեր,

Շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ։ Ձեր կյանքի շուրջ 56 տարին Դուք նվիրել եք Հայ Առաքելական Եկեղեցուն և մեր հոգևոր կյանքին։ Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ, որոնք հաղթահարելու համար մեզ պետք են հոգևոր ու գաղափարական միասնություն, համախմբում ազգային ինքնության ու արժեքների շուրջ։ Այդ առումով Եկեղեցին կարևոր առաքելություն ունի, և ես վստահ եմ, որ անձամբ Դուք ջանք չեք խնայի, որպեսզի մեր ժողովուրդը հաղթահարի այս ճգնաժամը, վերագտնի իր խաղաղությունն ու ներքին համերաշխությունը, վերակերտի իր հաղթանակները։

Կրկին շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն, երկար տարիների կյանք՝ շարունակելու Ձեր ազգանվեր գործունեությունը։

Վազգեն Մանուկյան