Ուսումնասիրություններս հասան Վազգեն Մանուկյանի գործունեությանը, ով լրջորեն զբաղվում էր հայ-թալիշական զինակցության հարցերով, այն աստիճան, որ բանը հասավ իրական գործառնական քայլերին

0
345
1991թ
2019 թվականին, երբ արդեն վստահ էի, որ պատերազմ է մեզ սպասվում, սկսեցի ուսումնասիրել թալիշներին։ Ուսումնասիրությունս ինձ տարավ մինչև 1990-ականներ։ Ու առաջին անգամ լսեցի Ալաքրամ Հումաթով անունը։ Այդ ժամանակ շատ բան կտայի նրա հետ ծանոթանալու համար, բայց ժամանակն ու համառ փնտրտուքս ինձ ավելի մոտ բերեցին թալիշական անկախության իդեոլոգին, Թալիշ-Մուղանյան Հանրապետության առաջին ու վերջին (ո՜վ գիտի) առաջնորդ Հումաթովին։
Զարմանում էի, որ իրանագիտության ամբիոնի, թալիշագիտության կենտրոնի ջանքերը աննկատ էին…
Այնքա~ն մեծ հույսեր ունեի, որ հայ-թալիշական գործակցություն կկարողանանք կրկին ստեղծել, ինչպես հեռավոր 90-ականներին, բայց …(ովքեր տեղյակ են, գիտեն թե ինչ էր եղել Հումաթովի Լենքորան գնալուց առաջ, ու ինչ եղավ դրանից հետո):
Հումաթովի հետ զրույցում անընդհատ փորձում էի հարցնել, թե ինչո՞ւ չստացվեց հայ-թալիշական զինակցություն, բայց նա վարպետորեն շրջանցում էր այդ թեման, մինչև մի օր Арарат Петросян -ը որոշ նրբություններ բացեց։
Բայց էլի ուսումնասիրություններս հասան Վազգեն Մանուկյանի գործունեությանը, ով լրջորեն զբաղվում էր հայ-թալիշական զինակցության հարցերով, այն աստիճան, որ բանը հասավ իրական գործառնական քայլերին, մինչև այ պահը, երբ…
Բայց չնայած այդ ամենին` հնից մնացած անվստահությանը, թալիշները դեռ հույսեր կապում էին մեզ հետ…
2020 թվականի պարտությունը վերջնականապես ջնջեց այն հույսերը, որոնք գուցե կային Հոլանդիայի վտարանդու մտքում։ Արդյունքը այն էր, որ անգամ ինձ ջնջեց ընկերների ցանկից, կարծես երբեք չէինք խոսել, հեռավոր 90-ականները հիշել ու Թալիշ-Մուղանյան Հանրապետության վերածնունդը պատկերացրել։