Վազգեն Մանուկյանի ելույթը ԱՕԿ Հիմնադիր Համագումարին

0
378

 

Երեկ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից իր կամավոր հրաժարականը ներկայացրեց Վազգեն Մանուկյանը։ Ի տարբերություն շատ այլոց, որոնք ամեն գնով կառչում են իրենց պաշտոններից, և հեռանում միայն կոշտ հարկադրանքով, Վազգեն Մանուկյանը հերթական անգամ օրինակ ցույց տվեց՝ լինել այնտեղ, որտեղ պահանջարկված է, որքան պահանջարկված է, և հեռանալ արժանապատիվ։ Մեր երկրում սա պետք է դառնա ստանդարտ, յուրաքանչյուրս պետք է մեր ժողովրդին ծառայենք այնքան, որքան դա պահանջարկված է, և հեռանանք՝ երբ մեր պարտքը կատարված է։

Հուսով եմ, որ հեռանալով զբաղեցված պաշտոնից, պարոն Մանուկյանը կվերգտնի իրեն քաղաքականության մեջ, և օգտակար դերակատարում կունենա հետագա զարգացումներում։ Մինչ այդ, ցանկանում եմ կիսվել տառացիորեն երկու շաբաթ առաջ մեր հիմնադիր համագումարին նրա ունեցած հակիրճ, բայց տպավորիչ ելույթով՝ կարծում եմ, այն լավագույնս արտահայտում է իր հավատամքը, իսկ քաղաքականություն մտնող մեր սերունդի համար էլ շատ արժեքավոր և իմաստուն ուղերձ է։ Շնորհակալություն։
Ավետիք Չալաբյան