Միայն Վազգեն Մանուկյանն է ի սկզբանե և շարունակաբար հայտարարում, որ նիկոլը պետական դավաճանություն է գործել և պետական ու ազգի դավաճան է․Գայանե Աֆրիկյան

0
793

Էս վեց ամիս է բացարձակապես բոլոր քաղաքական ուժերը, ներառյալ այսպես կոչված հականիկոլական, որոնք Վազգեն Մանուկյանի հետ հանրահավաքներ էին անում կամ անգամ այն ուժերը որոնք իբր թե կապիտուլյացիան ստորագրելից հետո հականիկոլական են դարձել, սակայն չէին ուզում “նախկինների” հետ հանրահավաքներ կազմակերպել ընդդեմ նիկոլի – այս բոլոր ուժերը ոմանք թաքուն ոմանք բացահայտ ՄԻՍՅՆ հենց Վազգեն Մանուկյանի դեմ էին պայքարում:

Բոլորը: Իրականում ներքին և արտաքին քաղաքականության օրակարգ ՄԻԱՅՆ Վազգեն Մանուկյանն է հայտարարել ներառյալ, եթե հիշում եք հակաթուրքական ալիանսին միանալու մասին:

ՄԻԱՅՆ Վազգեն Մանուկյանն է կոչ արել սյունեցիներին և բոլոր սահմանամերձ բնակավայրերում ապրողներին չզինաթափվել, ավելին՝ զինվել և չհանձնել ոչ մի ՀՀ պետական սահմանը պահող սահմանապահական դիրք:

ՄԻԱՅՆ Վազգեն Մանուկյանն է պատերազմի օրերին, դեռևս Հոկտեմբերի կեսերին կոչ արել նիկոլին իր ողջ թիմով անցնցում հեռանալ, այնուհետև կարող և փորձառու մարդկանցով ստեղծել պաշտպանության կոմիտե և շրջադարձ մտցնել ռազմի դաշտում (ի շահ մեզ) այդ թվում նաև նորովի և ի շահ Հայաստանի ու Արցախի բանակցել մեր դաշնակից պետությունների հետ այդ թվում հատկապես Ռուսաստանի և ԱՄՆ-ի:

ՄԻԱՅՆ Վազգեն Մանուկյանն է ազնվորեն ու համարձակորեն բացատրել, որ քանի դեռ ուշ չէ կարելի է որոշ խմբագրումներ և ի շահ մեզ փոփոխություններ ու որոշակիություններ բանակցել Ռուսաստանի հետ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթղթում: Նա ազնվորեն բացատրել է, որ դրա համար փորձառու և նվիրված մարդիկ են պետք, բանակցելու ունակ, ի շահ Հայաստանի գործող, այլ ոչ թե՝ դավաճան նիկոլը: և վերջապես. միայն Վազգեն Մանուկյանն է ի սկզբանե և շարունակաբար հայտարարում, որ նիկոլը պետական դավաճանություն է գործել և պետական ու ազգի դավաճան է:

Այսօր քաղաքական դաշտում գործող ԲՈԼՈՐ քաղաքական և հասարակական ուժերն ու անհատները, հին ու նոր սերնդի կուսակցություններն ու գործիչները բոլորը դեմ են արտահայտվել Վազգեն Մանուկյանի՝ պատերազմի ժամանակ արած (նիկոլի և իր ողջ կառավարության հրաժարականի) կոչին, ավելին՝ այն որակել են որպես ռազմական հեղաշրջման փորձ: Այն դեպքում, երբ Վազգեն Մանուկյանի այդ կոչի մեջ ռազմական հեղաշրջման ոչ մի տարր չկար մանավանդ որ այդ կոչի ետևում ոչ մի ռազմական պաշտոնյա, բանակի ղեկավարություն կանգնած չէր: Այդ կոչի ետևում և առջևում հենց միայն ու միայնակ Վազգեն Մանուկյանն էր կանգնած որը հայոց պատմության վերջին 1000 տարվա ընթացքում առաջին անգամ առաջնորդել էր մեր պատմական հողերի ազատագրումը իր պաշտպանության նախարար եղած ժամանակ: Պարզ է չէ՞, թե ով ով է հիմա այսքանից հետո: Պարզ է չէ՞, թե ինչու են գնում ընտրությունների և դեռ ինչ արհավիրքներ են բերելու  մեր գլխին ու էդ ժամանակ արդեն կասեն, թե բա նիկոլն է ստորագրել նիկոլն է տվել, նիկոլն է համաձայնել …. առջևում Հայաստանի Հանրապետության բզկոցի շարունակությունն է, մաս-մաս թուրքին տալով, իսկ վերջում մնացած պատառները ռուսաստանին միացնելով որպես “փրկություն”: Ճիշտ այնպես ինչպես 100 տարի առաջ եղավ:

Գայանե Աֆրիկյանի ֆեյսբուքյան էջից