Հզորության համար մեծ նշանակություն ունի կազմակերպվածությունն ու միասնությունը

0
391

Ի՜նչ հասկացանք այս մեկուկես տարվա ընթացքում: Այն, ինչ որ պիտի իմանայինք մինչև այդ: Մեր պայքարում հույսներս միայն մեզ վրա պիտի դնենք: Ինչքան ինքնուրույն լինենք, այնքան ավելի լավ կլուծենք մեր ազգային հարցերը:

Հետևաբար պետք է ձգտենք ստեղծել անկախ պետություն, որը ազգային խնդիրների լուծման միակ երաշխիքն է: Ի՜նչ հնարավորություններ կան: Ի՜նչ ուղղությամբ է գնում Խորհրդային Միությունը: Աշխարհի երեսին մնացել է վերջին մեծ կայսրությունը, վերջին դինոզավրը, որը քարանձավներում թաքնված՛ XX դարի վերջին ուզում է սողոսկել քաղաքակիրթ ժողովուրդների շարքը՛ մնալով դինոզավր, պահպանելով կայսրությունը:

Վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանը կանգնած է եղել ընտրության առջև. կամ պահել կայսրությունը՛ զոհաբերելով իր տնտեսությունը, մշակույթը, գիտությունը, կամ հրաժարվել նվաճումներից և ինքուրույն գնալ առաջ: Ընտրությունը եղել է հօգուտ կայսրության պահպանման: Այժմ, երբ խորհրդային երկիրը ծանր տնտեսական, ռազմական, քաղաքական ճգնաժամի մեջ է, երկրի ղեկավարությունը, Գորբաչովը որոշեցին լուծել անլուծելի մի խնդիր՛ պահպանել կայսրությունը և միաժամանակ զարգացնել երկիրը:

Ինչպե՞ս անել այդ բանը: Գորբաչովի համար օրինակ է ծառայում Միացյալ Նահանգները, նա մտածում է, ամեն մի շրջանի, հանրապետության առավելագույն ինքնուրույնություն տալով, միաժամանակ ևՙ ապահովել առաջխաղացումը ևՙ պահել կայսրության ամբողջականությունը: Այդ խնդիրը լուծելու համար նա ձգտում է տնտեսության արագ զարգացման, որի շնորհիվ անջատողական տրամադրություններն ավելի ու ավելի քիչ մարդկանց կզբաղեցնեն, բայց չի հաջողվում:

Սոցիալիստական տնտեսությունը քայքայվում է մեծ արագությամբ, և հայտնի չէ, թե ինչպես կարելի է կասեցնել այդ արագընթացը: Եթե անգամ նրան հաջողվեր տնտեսությունը բարձրացնել, դարձյալ մնում էր մի հարց: Միացյալ նահանգներում տարբեր 29 ազգության ժողովուրդներ են՛ առանց իրենց հայրենիքի, իսկ այստեղ միավորված են հայրենիքներ, որոնք հազարամյակների պատմություն ունեն: Այդ ժողովուրդները երբեք չեն համաձայնի, իրենց ինքնուրույնությունը կորցրած, միասին առաջ քայլել: Այդ առումով մեզ սպասում են շատ ծանր տարիներ:

Իհարկե, երբ պարզվի, որ կայսրությունը քանդվում է, նորից կփորձեն բռունցք ցույց տալ, սեղմել, բայց ապարդյուն, քայքայման գործընթացը շարունակվելու է: Դա կտևի 1,2,3 տարի: Հետևաբար ինքնին քաղաքական զարգացումն էլ կհանգեցնի մեզ այնքան անհրաժեշտ անկախության: Պետք է պատրաստ լինենք անկախությանը, պետք է մեր հանրապետությունը տնտեսապես հզորացնենք, տնտեսությունը դարձնենք ինքուրույն, կարողանանք կապեր ստեղծել մեր հարևանների հետ: Դրա շնորհիվ միայն կմնանք, կդիմանանք և կլուծենք մեր խնդիրները:

Երկրորդ․ մենք պիտի կարողանանք պաշտպանել մեր ժողովրդին, կազմակերպել ինքնապաշտպանությունը: Ոչ թե ֆիդայական շարժում, այլ կազմակերպված ինքնապաշտպանություն: Երբ տեղի էին ունենում Ադանայի կամ Սումգայիթի ջարդերը, մենք չպետք է դիմեինք քաղաքակիրթ աշխարհին, թե տեսեք՛ մեզ հետ ինչ են անում, եկեք մեզ օգնության, այլ չպիտի թույլ տայինք, որ այդպիսի բաներ լինեին: Ամեն մի հարվածին պիտի պատասխանենք հակահարվածով:

Ի դեպ, Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Ֆրանսիան բավական հզոր երկիր էր իր տնտեսությամբ, իր ռազմական ուժերով, սակայն մի քանի շաբաթում Գերմանիան նվաճեց Ֆրանսիան, որովհետև ժողովուրդը հոգևոր հզորություն չուներ: Առանց հոգևոր հզորության, տնտեսական հզորությունը ոչինչ է: Մեր հոգևոր հզորության կարևորագույն աղբյուրներից մեկը մեր լեզուն է: Կան մարդիկ, որոնք ասում են՛ այս նեղ վիճակում ի՜նչ իմաստ ունի բարձրացնել լեզվի հարցը: Հիշենք, որ Տեր Զորի անապատներում, ուր Թուրքիայի կառավարությունը աքսորեց հայերին ջարդերից հետո, նրանք, ովքեր չգիտեին հայերեն տառերը, կիսամեռ վիճակում ավազի վրա գրում էին դրանք, որ սովորեն, գիտեին, որ մեր ազգը, մեր հզորությունը լեզուն է:

Այժմ, երբ մեկուկես տարի շարունակ Մոսկվան թքում է մեր ժողովրդի երեսին, մենք արժանապատվություն չունեցանք: Դրա ապացույցն է Երևանում առաջին դասարանցիների 26 տոկոսի ռուսական դպրոց գնալը: Միայն համոզելը քիչ է: Գերագույն խորհուրդը պետք է որոշում ընդունի, որ հայերը իրավունք չունեն ոչ հայկական դպրոց գնալ: Մեր հզորության մյուս աղբյուրը մեր հավատն է, եկեղեցին, քրիստոնեությունը, որը 1500 տարի պահել է մեզ: 70 տարի առաջ փորձեցին այդ հավատը փոխել կոմունիստական հավատի: Չստացվեց: Ժողովուրդը չընդունեց: Ընդունողները 20-ական թվականներին հանդես եկան որպես ժողովրդի դահիճներ, մեր ազգային շահերի դավաճաններ:

Էջմիածնով պետք է մեր ժողովուրդը կազմակերպվի, որ բացվեն հարյուրավոր նոր եկեղեցիներ, վերականգնվեն հները, Երևանում պետք է տասնյակ գործող եկեղեցիներ լինեն, ոչ թե տուրիստների համար, այլ՝ մեր ժողովրդի:

Ղարաբաղի հարցը: Դեռ 1988թ. փետրվարյան միտինգներում ասվեց, որ Ղարաբաղը մեզ չեն տա, մենք Ղարաբաղը պիտի վերցնենք: Հիմա Ադրբեջանը մի ինչ-որ թուղթ է հրապարակել: Մենք էլ թուղթ կհրապարակենք: Ադրբեջանի այդ սուվերենության օրենքի մեջ (ընդհանրապես ասած, ամեն մի ազգի սուվերենություն պետք է ողջունել, ամեն մի ժողովուրդ ունի իր սուվերենության իրավունքը) կոպտորեն խախտվում է Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը:

Ես մանրամասն չեմ վերլուծի, թե ինչու է այդ փաստաթուղթը հակասում Խորհրդային Միության սահմանադրությանը, միջազգային օրենքներին: Մանավանդ որ Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում է ընդունել, որ ինքը անկախ միութենական տարածք է, և իր  տարածքում չեն գործում Ադրբեջանական Հանրապետության օրենքները: Այնպես որ այդ փաստաթուղթը ուշացած է: Ազգային խորհուրդը նաև որոշում ունի, որ ամեն մի միջամտություն Ղարաբաղի գործերին կընդունի որպես ագրեսիա և կդիմի համապատասխան քայլերի, հակահարված կտա: Մեկուկես տարի Ղարաբաղը չի ենթարկվում Ադրբեջանին, մեկուկես տարի Ղարաբաղը անկախ է: Մոսկվայում կամ Բաքվում հրապարակված ոչ մի թուղթ չի կարող փոխել այդ եղելությունը: Միակ վտանգն այն է, որ Խորհրդային Միությունը կարող է բանակի միջոցով օգտագործել ադրբեջանցիներին և փոխել իրավիճակը: Դա է վտանգավոր, թղթերը վտանգավոր չեն: Թղթի դեմ միշտ էլ կարելի է թուղթ հնարել: Ղարաբաղը մեկուկես տարի անկախ է: Նա կշարունակի իր գործը, իսկ մենք նեցուկ ենք նրան:

Փաստորեն Ղարաբաղի շրջափակումն է միայն, որ խանգարում է իրականացնել միացումը: Մի երկու խոսք հասարակական կարծիքի մասին: Իհարկե, հասարակական կարծիքը շատ մեծ նշանակություն ունի: Կարևոր է, թե ի՜նչ որոշում կընդունի ԱՄՆ-ի Կոնգրեսը, ի՞նչ կգրեն արտասահմանյան թերթերը, ի՞նչ է մտածում խորհրդային ժողովուրդը: Բայց հիշենք, որ երբեք հայերի նկատմամբ այնպիսի նպաստավոր հասարակական կարծիք չի եղել, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում: Ամբողջ աշխարհի հասարակական կարծիքը մեր կողմն էր, և ի՞նչ ստացանք մենք: Մեկուկես միլիոն զոհ, կորցրինք Արևմտյան Հայաստանը: Հասարակական կարծիքը անհրաժեշտ է այն դեպքում, երբ քո հզորությունը բավարար է խնդիրը լուծելու համար: Այդ դեպքում հասարակական կարծիքը շատ կարևոր օժանդակ դեր է խաղում: Սակայն հրապուրվել հասարակական կարծիքով, նշանակում է կրկնել մեր բոլոր հին սխալները և վտանգել նաև այս մեր հողակտորը, մեր ժողովրդին: Այսինքն, մեր նպատակը պիտի լինի անընդհատ հզորանալ և առաջադրել այնպիսի խնդիրներ, որոնք համապատասխանում են մեր հզորության չափին:

Մենք անսպառ հնարավորություններ ունենք մեր հզորությունը ավելացնելու, որը կհամապատասխանի այն մեծ, վեհ նպատակների իրականացմանը, որոնք և առաջադրել է ժողովուրդը: Հզորության համար մեծ նշանակություն ունի նաև կազմակերպվածությունը, միասնությունը: Միասնությունը միասնության համար ոչ մի դեր չի խաղում: Միասնությունը պիտի լինի ինչ-որ հիմքի շուրջ, ինչ-որ հիմքի վրա: Ժողովրդի միասնությունը, ազգի միասնությունը, ինչպես ասացի, լեզուն է: Իսկ խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ է կազմակերպվածություն: Մենք անընդհատ փորձում ենք ժողովրդին կազմակերպել ՀՀՇ-ի շրջանակներում: Նոյեմբերի 4-ին, 5-ին տեղի կունենա համագումարը: Շուտով կհրապարակվի ՀՀՇ-ի կանոնադրությունը: Մենք կանոնադրությունը մշակելիս աշխատել ենք այնպես, որ բոլոր առողջ, ազգային մտածողություն ունեցող կազմակերպությունները ներգրավվեն այդ կազմակերպության մեջ: Ես ձեզ մաղթում եմ ոգու հզորություն. հիշեք նաև, որ մեր հարցերը մենք ենք լուծելու:

Վ.Մանուկյանի ելույթը 1989 թ., հոկտեմբեր