Այսօր Վազգեն Մանուկյանի հայտարարության օրն է։

0
281
Հովհաննես Իշխանյան
Այսօր Վազգեն Մանուկյանի հայտարարության օրն է։
Երկու տարի անցավ, ինչ հայ ժողովրդի դեմ 44-օրյա ահաբեկչության 31-րդ օրը Հայաստանի առաջին վարչապետ, հաղթանակած պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը կոչ արեց ազատվել այս իշխանություններից՝ ակնարկելով բանակին, որ պետական կառավարումը վերցնեն իրենց ձեռքը։ Չվերցրին։
Այդ ժամանակ դեռևս չէինք կորցրել Շուշին, Քարվաճառը, Քաշաթաղը, Գորիս-Կապան ճանապարհը, Սուրմալուի պայթյունը չէր եղել, սեպտեմբերի հարձակումը, մյուս բոլոր ու սպասվելիք աղետները չէին եղել։
Ինչո՞ւ է կարևոր շեշտել այս հայտարարությունը։
Ինչպես հիշում եք ու գիտեք, այս դավաճան իշխանությունը պատերազմի օրերին հանրային հիստերիա էր ստեղծել, որ ով քննադատի իրենց, դավաճան է, ով մի ծուռ բառ էր ասում, ոհմակը հարձակվում էր։
Նպատակն էր՝ Արցախը հանձնել Արցախի գաղափարով․ իբր բեսամթ Արցախի համար վիզ դնող են, որ հանուն Արցախի պետք ա համախմբվել ապիկար իշխանության շուրջ։
Հանրային հիստերիայի մարտիկները ամենևին գաղափարներով չէին առաջնորդվում, դա ցույց տվեց նոյեմբերի 9-ից հետոն, որ բոլ-բոլ թքած ունեն, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ հայերի գոյության վրա։ Բայց դա նրանց մեղքը չէ, հետխորհրդային Հայաստանի էլիտաների մեղքն է։
Բայց նրանք, ովքեր իբր թե պիտի Արցախի ու Հայաստանի պաշտպանության գաղափարով առաջնորդվեին ենթարկվում էին այդ հանրային շիզոֆրենիային, դրա ապացույցն այն է, որ բանակը իշխանությունը չվերցրեց սրանց ձեռքից։ Այսինքն, չարեց այն, ինչ ըստ գաղափարի իրենց տրված է։ Այսինքն, ուրիշի կարծիքը ավելի կարևոր էր, քան գաղափարը։ Սա էլ իրենց մեղքը չէ, հետխորհրդային Հայաստանի էլիտայի մեղքն է։
Վազգեն Մանուկյանն արեց հայտարարությունն ու ընկավ հանրային հիստերիայի քարկոծման տակ, սակայն այդ հիստերիան չի կարող ազդել, եթե մարդու մեջ գաղափարն ավելի կուռ է, քան կարծիքը, եթե գաղափարն է մտել գլուխը, ոչ թե գլուխն է մտցրել գաղափարի մեջ: Որքան կուռ է նստած գաղափարը, այնքան քիչ է հիստերիաների ազդեցությունը:
Այսպիսով, Հայաստանը չի ստեղծել մարդու տեսակ, իսկ որ ամենավատն է ռազմական էլիտա, որն ըստ գաղափարի է առաջնորդվում։ Հայաստանում մարդիկ առաջնորդվում են ըստ կարծիքի։
Վազգեն Մանուկյանի հայտարարությունը թող լինի խթան, որպեսզի Հայաստանում ոչ թե կարծիքներ ունեցող թույլիկ-ծույլիկներ ձևավորվեն, այլ գաղափարներով, ուժեղ անհատներ, որոնք ըստ գաղափարի ճշտի գործողություն կանեն, ոչ թե ըստ լակոտակռատիայի ստեղծած կարծիքների։
Եթե բանակը հետևեր Վազգեն Մանուկյանի գաղափարից ծնված կոչին, մենք հիմա լրիվ ուրիշ իրականությունում կլինեինք, լավ իմաստով։
Ամբողջ հայտարարությունը՝ մեկնաբանությունում։

Եթե բանակը հետևեր Վազգեն Մանուկյանի գաղափարից ծնված կոչին, մենք հիմա լրիվ ուրիշ իրականությունում կլինեինք, լավ իմաստով։