ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
կենսագրություն

Վազգեն Մանուկյանը ծնվել է 1946թ.` Մեծ Եղեռնի ժամանակ Մոկսից Երեւան գաղթած Մանուկյանների ընտանիքում: Հայրը` Միքայել Մանուկի Մանուկյանը, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր էր, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր: Մայրը` Աստղիկ Հմայակի Հակոբյանը, ծնվել է Գյումրիում, ավարտել Երեւանի պետական համալսարանը: Վազգեն Մանուկյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու է:1972թ.վերադառնալով Նովոսիբիրսկից,որտեղ ասպիրանտուրայում էր սովորում ,սկսում է դասավանդել Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Դասավանդել է "Օպտիմիզացիայի մեթոդներ",մաթ անալիզ առարկաները: Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: 1967թ. ապրիլի 24-ին Մոսկվայում` Թուրքիայի դեսպանատան առջեւ ցույց կազմակերպելու պատճառով ստիպված է եղել թողնել Մոսկվայի համալսարանը եւ վերադառնալ Երեւան: Մինչեւ 1988թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ, եւ կազմակերպիչ: 1988թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 1988թ. հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: 1988թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է եւ 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» բանտում: Եղել` ՀՀՇ վարչության առաջին նախագահը: Նա 1990թ. մայիսին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ. օգոստոսի 13-ին ԳԽ-ի կողմից նշանակվել է ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ): Այդ ծանր ժամանակաշրջանում, երբ արագորեն քանդվում էր ԽՍՀՄ-ը` ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական առումով սկսվել էր Հայաստանի շրջափակումը հյուսիսից:
            ավելին >>  
  ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ



  ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[05.10.2016]  «ԼԱՒ ՕՐԵՐ ՊԻՏԻ ԳԱՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ: ՊԷՏՔ Է ԴԻՄԱՆԱԼ, ՊԱՅՔԱՐԻԼ ԵՒ ՀԱՄԱԽՄԲՈՒԻԼ». Յատուկ «Արարատ»ին «Արարատ»ին ըսաւ ՀՀ «Հանրային Խորհուրդ»ի նախագահ Վազգէն Մանուկեան
[28.09.2016]  «Եթե չլիներ 1996-ը, չէին լինի թե՛ հոկտեմբերի 27-ը, թե՛ մարտի 1-ը, թե՛ «Սասնա ծռերը». Վ. Մանուկյան
[25.09.2016]  Ի՞նչ էին նշում ու ի՞նչ էին հիշում ԱԺՄ-ականները` 20 տարի անց հավաքվելով մի սեղանի շուրջ. լուսանկարներ
[22.09.2016]  2016թ.սեպտեմբերի 21,Անկախության 25 ամյակ,պարգևատրում


  ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
[23.11.2016]  ​Չինաստանի դասերը. Վազգեն Մանուկյանը տպավորիչ մանրամասներ է ներկայացնում Չինաստան կատարած այցից
[28.10.2016]  Եթե ինձ պատմությունը վերաշարադրելու հնարավորություն տրվեր՝ ես յոթ անգամ կվերաշարադրեի. Վազգեն Մանուկյան
[28.10.2016]  Գործը կսկսի գնալ առաջ. Վազգեն Մանուկյանը` անվանի հայերի նամակի մասին

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
433446
429882