Արմեն Իսագուլովի գործունեությունը նշանավորվում է նաև հայկական երկու պետությունների իրավապահ համակարգերում անմնացորդ նվիրվածությամբ ու պրոֆեսիոնալիզմով․Վազգեն Մանուկյան

0
152

Ցավով տեղեկացա Արցախյան ազատամարտի հաղթանակի կերտման գործում նշանակալի դերակատարում ունեցած գործիչ Արմեն Իսագուլովի մահվան մասին: Նրա գործունեությունը նշանավորվում է նաև հայկական երկու պետությունների իրավապահ համակարգերում անմնացորդ նվիրվածությամբ ու պրոֆեսիոնալիզմով: Խորին ցավակցություն եմ հայտնում Արմեն Իսագուլովի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին:

Վազգեն Մանուկյան