Գագիկ Մանասյանը հայ մշակույթի նվիրյալներից էր․ Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել

0
166

Խորապես ցավում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի երկարամյա ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Գագիկ Մանասյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Գագիկ Մանասյանը հայ մշակույթի նվիրյալներից էր և անձնվեր ծառայում էր հայկական արվեստի ու հոգևոր ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը։ Մեծ է նրա դերը նաև գիտամանկավարժական ոլորտում։

Ցավակցում եմ Գագիկ Մանասյանի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին։

Վազգեն Մանուկյան