Արձակի ու հրապարակախոսության մեջ նա ինքնատիպ էր ու խորը, արդարության պայքարի մեջ անկաշառ էր ու վճռական. Վազգեն Մանուկյանի ցավակցագիրը Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ

0
6

Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ.

Մեզանից հեռացավ Հայաստանի նորանկախ պատմության ամենասկզբունքային, արդարամիտ ու պայքարող գործիչներից մեկը՝ գրող, հրապարակախոս, մտավորական Ալվարդ Պետրոսյանը, որի հետ անցել ենք Հայաստանի անկախության կերտման, քաղաքական պայքարի երկար, բարդ ու ազնիվ մի ճանապարհ։

Արձակի ու հրապարակախոսության մեջ նա ինքնատիպ էր ու խորը, արդարության պայքարի մեջ անկաշառ էր ու վճռական, հայրենիքի սիրո մեջ անսպառ էր։ Ցավոք, հեռացավ դառնացած ու կորստի ցավը սրտում։

Խորապես ցավակցում եմ անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին, գաղափարակից ընկերներին։