ՀՀ առաջին վարչապետը ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի դերի մասին

0
46

Ռուսաստանն շատ ավելի վաղ էլ պատրաստ է  եղել դադարեցնելու պատերազմը Լեռնային Ղարաբաղում, բայց վարչապետ Փաշինյանը չի համաձայնել դրան: Այդ մասին հայտնեց Հայաստանի առաջին վարչապետ (1990-1991 թթ.) Վազգեն Մանուկյանը՝ մեկնաբանելով Մոսկվայի դերը 44-օրյա պատերազմում: Քաղաքական գործչի զրույցը ФАН-ի (Նորությունների դաշնային գործակալություն) թղթակցի հետ տեղի է ունեցել Երևանում՝ Լազարյան ակումբի  չորրորդ նիստի ընդմիջման ժամանակ:

Զրուցակիցն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին մի քանի անգամ առաջարկվել է ավարտել պատերազմը:

«Ռուսաստանն ավելի վաղ էլ պատրաստ է եղել դադարեցնելու այդ պատերազմը, բայց Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել: Այդպիսի տեղեկություն ես ունեմ, բայց որքանով է այն արժանահավատ, դժվարանում եմ ասել,- հայտնեց քաղաքական գործիչը:- Վերջին պահին Ռուսաստանը միջամտեց և դադարեցրեց Ադրբեջանի ագրեսիան, քանի որ այն կշարունակվեր»:

Մանուկյանի խոսքով՝ Հայաստանի բնակչությունը ողջունել է այդ քայլը, թեև դեմ էր կապիտուլյացիոն փաստաթղթին, որն այնուամենայնիվ թելադրված էր առկա իրադարձություններով:

«Դրանից հետո հասարակությունում սկսեցին երևալ որոշակի տրամադրություններ ոչ հօգուտ Ռուսաստանի,- շարունակեց Լազարյան ակումբի նիստի մասնակիցը:- Դա միայն արտաքին ուժերի քարոզչության հետևանք չէր, որոնք ներկա են Հայաստանում: Ներքին դրությունն այնպիսին էր, որ մարդիկ մտածում էին՝ դաշնակիցները պետք է ավելի լավ աշխատեին՝ ուշադրություն չդարձնելով իր՝ Ռուսաստանի շահերին»:

Ամփոփելով Վազգեն Մանուկյանը կանխատեսումներ արեց, թե ինչպես կծավալվեն ռուս-հայկական հարաբերություններն ապագայում՝ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան հունիսի 20-ին: Նա  կարծում է, որ Փաշինյանի կուսակցությունը չի կարողանալու ստանալ ձայների մեծամասնությունը:

«Ես կարծում եմ, որ իշխանության փոփոխությունից հետո մեր փոխհարաբերությունները նոր հուն կմտնեն՝ ավելի պրագմատիկ և ավելի վստահելի»,- ասաց Մանուկյանը:

Միջազգային ռուս-հայկական «Լազարյան ակումբը» ստեղծվել է 2018 թ. ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի և Ռուսաստանի ու Հայաստանի մի շարք նշանավոր քաղաքական գործիչների ու գործարարների, հասարակական գործիչների, գիտնականների, լրագրողների ու մշակույթի գործիչների նախաձեռնությամբ: Ակումբի նպատակն է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների փոխվստահության և դաշնակցային փոխհարաբերությունների ամրապնդմանը կարծիքների ազատ փոխանակման միջոցով:

 Յուլյա Մալկովա