Հետագա սերունդներն ամոթով են հիշելու մեզ։ Մեր օրոք Հայաստանը «գցեց» Արցախի ժողովրդին,տեսանյութ

0
391

📌

 Հետագա սերունդներն ամոթով են հիշելու մեզ։ Մեր օրոք Հայաստանը «գցեց» Արցախի ժողովրդին։ Այս խայտառակությունից մենք երկար ժամանակ դուրս չենք կարողանալու գալ։ Այդ մեղքը բոլորիս վրա է։ Ու էսպես անպատիվ մենք պիտի ապրե՞նք։
📌 Արդյո՞ք կոմիտեն ամբողջ ժողովուրդն է։ Ոչ։ Հասարակության մեջ կան շատ տարբեր շերտեր, որ ներգրավված չեն կոմիտեի մեջ, բայց անկախ իրենց քաղաքական դիրքորոշումից՝ պայքարում են հանուն երկրի պատվի, հանուն երկրի ապագայի և հանուն դավաճաններից ազատվելու։
📌 Բոլոր հոսանքները ներգրավել կոմիտեի մեջ՝ հնարավոր չէ։ Կոմիտեին կից ինչ-որ խորհուրդ, ինչ-որ մարմին պետք է ստեղծել, որ իրար հետ շփվենք։
📌 Ես պատրաստ եմ կոմիտեի գործընկերների հետ միասին հանդիպել բոլոր քաղաքական ուժերի հետ։ Միայն համերաշխությամբ կարելի է հարցը լուծել։
📌 Նոր բան չի, որ հարևանիդ հետ պիտի կարողանաս խոսել։ Ո՞նց էր Թուրքիան մեզ հետ խոսում՝ հարգաքով։ Թուրքերն ուժ սիրում են, արհամարհում են թույլերին։ Մենք ուժեղ էինք, հիմա թույլ եք։ Թույլի հարաբերությունը թուրքի հետ անիմաստ է։ Ուժեղ պիտի լինես, որ ունենաս հարաբերություններ։
📌 Մոտակա երեք օրերին ամբողջ քաղաքը պարալիզացվելու է։ Իշխանության հենարանը մնացել է միայն ոստիկանությունը։ Երեք օր պարալիզացնել հանրապետությունը, որից հետո, եթե ՔՊ-ի պատգամավորներն ուշքի չգան, հատ-հատ կսկսենք նրանց բացատրել։
📌 Նիկոլին «գցելուց» և նոր իշխանություն ձևավորելուց հետո մենք պետք է վերահսկենք այդ իշխանությունը։ Մենք արդեն ավելի հասուն կլինենք ու երկրորդ անգամ այս ծուղակը չենք ընկնի։
Ելույթի տեսանյութը 👇