Ղարաբաղյան հարցը միայն Ղարաբաղի հարցը չէ, դա այն փորձաքարն է, որը ցույց կտա, թե մենք ինչպես կմտնենք 21-րդ դար

0
425

Չերչիլն,իր «Համաշխարհային ճգնաժամ» հինգհատորյակում,ամփոփելով առաջին
համաշխարհային պատերազմի արդյունքները,գրել է.«Հայերը,այդ հին ու մեծ պատմություն ունեցող ազգը,ընդմիշտ դուրս եկան համաշխարհային պատմության ասպարեզից»:Նա սխալվեց,մենք վերադարձանք:Վերադարձանք մեր Ղարաբաղի հարցով,մեր եռագույնով:Չպետք է սխալվել: Մեր քաղաքական ասպարեզ գալը պայմանավորված չէր նամակներով,որոնք գրում էինք տասնյակ տարիներ,կամ ահաբեկչական գործողություններով թուրք դեսպանների դեմ:

Քաղաքական ասպարեզ դուրս եկանք համաժողովրդական շարժումով,Ղարաբաղյան շարժումով:Այդ հարցի լուծման առաջին ձեռնարկումները մեծ արդյունքներ չտվեցին: Փետրվարին մեզ թվում էր, որ եթե ամուր կանգնենք,բոլոր հարցերը կլուծվեն:Պայքարը երկարեց և դեռ երկարելու է:Մենք կհաղթենք միայն այն դեպքում,երբ դառնանք ազգ-կազմակերպություն:Ամբողջ ազգը դառնա մի կազմակերպություն՝ հիմնված ճիշտ ազգային քաղաքականության վրա:

Ղարաբաղյան հարցը միայն Ղարաբաղի հարցը չէ,դա այն փորձաքարն է,որը ցույց կտա,թե մենք ինչպես կմտնենք 21-րդ դար:Նորից կոտորվելով,թե՞ մեր հզոր կամքը թելադրելով,մեր նպատակներին հասնելով:Հայոց համազգային շարժումը,որ առաջարկվեց ստեղծել,պետք է համախմբի ամբողջ հայությանն իր հարցերը լուծելու համար:Այս յոթ-ութ ամսվա ճանապարհին մի շարք հաղթանակներ տարանք,բայց և, ցավոք,զոհեր տվեցինք:Ես գտնում եմ՛ մեծ հաղթանակ էր այն,որ մեր ժողովուրդը սկսեց օգտագործել անկախություն բառը:Անկախություն բառն օգտագործել դեռևս չի նշանակում այն ունենալ: Անկախություն բառն օգտագործել նշանակում է հասկանալ, որ ամեն ազգ իր նպատակներին կարող է հասնել միայն անկախ լինելով:Եվ պետք է խորը գիտակցել,որ դա է յուրաքանչյուր ազգի առաջնահերթ խնդիրը:
Երբ խոսվում է անկախության մասին, անընդհատ կրկնվում է նույն նախադասությունը.«Բայց չէ՜ որ թուրքերը մեզ կոչնչացնեն»: Մի կողմ թողնենք այն հարցը՛ այդ նախադասությունը քաղաքական իրավիճակն արդյոք ճի՜շտ է արտահայտում, թե՜ ոչ: Դեռ կվերադառնանք այդ հարցին:Քննենք վերոնշյալ նախադասության քաղաքական իմաստը:Ով որ ասում է, թե թուրքերը մեզ կոչնչացնեն,եթե մենակ լինենք,նա ասում է,որ Ղարաբաղը մեզ պետք չէ:Բացատրեմ թե ինչու:Եթե մենք ինքնուրույն չենք կարող գոյատևել,եթե թուրքերը մեզ կոչնչացնեն, ուրեմն միակ ելքը Ռուսաստանի կազմում լինելն է:Դրանից ի՜նչ է բխում.այն,որ Ռուսաստանը մեզ զիջումներ չի անի,մենք կլինենք նրա ստրուկը,նա կվարվի մեզ
հետ ինչպես ուզենա:Միայն արհամարհանքով կարելի է վերաբերվել այդպիսի ազգին: Իսկ հիմա տեսնենք գուցե իսկապե՞ս թուրքերը մեզ կոչնչացնեն:Ինչի՞ վրա է հիմնված այդ կարծիքը:Նախ․ 1915 թվականի սարսափը,որի պատճառը միայն ողբերգությունը կոտորածը չէր.դա բարդ քաղաքական խաղ էր,որը մենք տանուլ տվեցինք:Երկրորդ՝ ասում են,որ եթե նորից ինքնուրույն հանրապետություններ լինեն,Թուրքիան կմիանա Ադրբեջանի և Միության թրքախոս հանրապետությունների հետ (միջինասիական հանրապետություններ,Յակուտիա և այլն),կստեղծվի մի ընդհանուր հզոր պետություն: Հայաստանը կանգնած է նրանց ճանապարհին,և նրանք ստիպված կլինեն ոչնչացնել Հայաստանը:Այդպիսի ծրագրեր եղել են: Եղել են XIX դարի վերջին, XX դարի սկզբին,երբ կրոնի դերը շատ ավելի մեծ էր համաշխարհային քաղաքականության մեջ, քան հիմա:Բայց ոչինչ չստացվեց:20-րդ դարում այդ կրոնական,էթնիկական շարժումները համարյա վերացել են:Թուրքիայում կազմակերպություններ իհարկե մնացել են,կան,որ հարցերին նայում են այդ տեսակետից,բայց նրանք հզոր քաղաքական ուժ չունեն:Թուրքիայի առաջին նպատակը եվրոպական պետություն դառնալն է,նրա տնտեսական,ռազմական շահերը պարտադրում են,որ նա ձգտի դառնալ եվրոպական պետություն: Երբեմնի պանթուրքիստական ծրագիրը պահպանվում է որպես մշակութային շարժում: Ինչպես ասեմ.ինչ-որ մի ծիլ մնացել է, բայց դա արդեն ուժ չունի:Ամենաբարձր գագաթնակետում նա չկարողացավ այդ հարցը լուծել,ուր մնաց հիմա:Ինչպե ՞ս պետք է կազմակերպվենք,որպեսզի լուծենք մեր հարցերը:Իմ ներքին համոզմունքն այն է,որ մենք կլուծենք այդ հարցը և 21-րդ դար կմտնենք որպես հասունացած ու հզորացած ժողովուրդ:
Վ. Մանուկյանի ելույթը
Ազատության հրապարակում, 1988 թ., սեպտեմբերի 28