Միջանցքի հարցում ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ փոխզիջում է. Մոսկվան այդտեղ խաղում է, իսկ Թուրքիան չի խաղում. Վ. Մանուկյան

0
39

Այն, որ Սյունիքը շատ կարեւոր է Թուրքիայի եւ թուրքախոս ժողովուրդների համար, նոր բան չէ, 100 տարի առաջ էլ էր այդպես: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Ամենայուղալի պատառը, որ ուզում է ունենալ Թուրքիան, Սյունիքն է, որոշ դեպքերում կարող է բավարարվել միջանցքով, մտածելով, որ ուշ, թե շուտ, ամբողջ Սյունիքը կվերցնի: Թուրքիայի շահագրգռվածությունն այստեղ շատ մեծ է: Ռուսաստանին էլ ինչ-որ չափով ձեռնտու է իր զորքն ունենալ նաեւ Սյունիքում: Խոսակցություններն այնպիսին են, որ Ռուսաստանն իր վրա է վերցնում այդ միջանցքի վերահսկողությունը: Սա փոխզիջում է, բայց հիմնականում Թուրքիայի շահն է:

Ռուսաստանն այդտեղ խաղում է, իսկ Թուրքիան չի խաղում, նա շատ շահագրգռված է Սյունիքը վերցնել»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանի համոզմամբ, Հայաստանին միջանցքը պետք չի. «Մեզ նույնիսկ այդ ճանապարհը բացել պետք չի: Ես լինեի, այդ ճանապարհը չէի բացի:

Հայաստանը ամբողջությամբշրջափակված է, ու ամբողջ վեճը գնում է նրա մասին, որ Ադրբեջանը Սյունիքով միանա Նախիջեւանին: Չէ, բոլոր ճանապարհները միաժամանակ պետք է բացվեն եւ պետք է լինեն այն պետությունների սուվերեն իրավունքների տակ, որոնց տարածքով անցնում են»,-ընդգծեց նա: