​Նա երբեք չլռեց ու ցավոք մեծ ցավը սրտում հեռացավ․ Վազգեն Մանուկյանի ցավակցագիրը Սերժ Սրապիոնյանի մահվան կապակցությամբ

0
146

Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Սերժ Սրապիոնյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցագրում ասվում է․

Գրականագետ Սերժ Սրապիոնյանը մեր իրականության եզակի մտավորականներից էր։ Նա ոչ միայն ազգային արժեքների կրող էր ու փոխանցող, այլեւ այդ արժեքների համար անձնազոհաբար պայքարող առաջամարտիկ, Հայաստանի ու հայ ժողովրդի ցավով տառապող հայ, որ երբեք չռեց ու ցավոք մեծ ցավը սրտում հեռացավ։

Վստահ եմ, որ մեր հասարակության գիտակցության մեջ տարիների ընթացքում նրա դրած ազգային սերմերն իրենց ծիլերն են տալու և կերտելու են Սրապիոնյանի երազած Հայրենիքը։

Խորին ցավակցություն եմ հայտնում սիրված մտավորականի ընտանիքին, հարազատներին, նրա մահը սգացող մեր քաղաքացիներին։